Շարադրություն

Լինում է, չի լինում մի գյուղացի է լինում, նա  իր մինուճար որդուն տանում է քաղաք, մի վաճառականի մոտ և հարցնում․
-Իմ որդուն կվերցնե՞ք որպես աշակերտ,-ասում է հայրը
-Այո՛,իհարկե,- վաճառականը համաձայնվում է․
-Իսկ քա՞նի տարով
-Տասը տարով
-Չէ շատ ես ասում, կլինի երեք տարի
-Չէ չի լինի, միգուցե լինի ութ տարի,բայց երեք չէ-ասաց վաճառականը։
Նրանք զրուցեցին և որոշեցին,հինգ տարով բարիշել։
-Հինգ տարին,որ անցնի որդուս ինչքան գումար կցանկանաս այդքան կտաս,-ասաց հայրը և ճամփա ընկավ․
Երկուսից-երեք տարի է անցնում, տղան հմուտ վաճառական է դառնում։Բոլոր վաճառականները ուզում են, որ այդ տղան գա և աշխատի նրանց մոտ և խոստանում եմ բարձր աշխատավարձ։Բայց տղան չի համաձայնվում և ասում է․
-Իմ հայրիկի խոսքը ամեն ինչ է ինձ համար,եթե հայրս ասել է պետք է հինգ տարի մնալ, ապա ես կմնամ,- ասաց տղան։
Անցնում է հինգ տարին, տղան ստանում է մորից նամակ մեջը գրված է լինում․
<<Տղա՛ս, հայրդ մերձիմահ հիվանդ է, ինչքան որ վաճառականը գումար տա այդքանն էլ կվերցնես>>։
Վաճառականը իմանում է այդ մասին և ասում է․
-Կարող ես գնալ տղաս, քո հինգ տարին վերջացել է։
-Կտա՞ք իմ գումարը, որպեսզի գնամ,-ասաց տղան
-Ի՞նչ գումար,-ասաց վաճառականը
-Հինգ տարի տանջվել, աշխատել եմ հիմա էլ հայրս անկողնային հիվանդ է տուր գումարս գնամ հասնեմ հորս,-ասաց տղան։
-Ինչպ՞ես թե, այսքան տարի քեզ կերցնեմ, խմացնեմ ու փեշակ անել սովորացնեմ,էլ ի՞նչ ես ուզում,-ասաց վաճառականը
-Խիղճ չունե՞ք միթե, ասում եմ հայրս վատ վիճակում է,մի փոքր գումար տվեք կարողանանք ապրել։
-Լավ, ես մի քիչ քեզ գումար կտամ։
Տղան ուրախանում է, վերցնում է գումարը և գնում տուն։Երբ գնում է տեսնում է իր վատառողջ հայրիկին և հուսահատվում։Նա ասում է․
-Մայրիկ, հայրիկ մենք կարող են գնալ հիվանդանոց և բուժենք հայրիկին։
-Բայց դրա համար մեզ հարկավոր է բավականին գումար,-ասաց մայրիկը
-Ես հինգ տարի տանջվել եմ, որ գումար աշխատեմ, իմ հայրիկը ինձ տարավ և վաճառականին խնդրեց,որ հինգ տարի աշխատեմ և սովորեմ այնտեղ և հիմա ես պարտավոր եմ գումարը տալ հորս, որպեսզի առողջանա, եթե հայրս ինձ չտաներ, ապա ես հմուտ վաճառական չէի լինի նա ամեն ինչ ինձ համար է արել, իսկ հիմա հերթը իմն է, ես պետք ամեն գնով ոտքի կանգնեցնեմ հորս,-ասաց տղան և հանեց գումարը տվեց մորը։Մայրիկը տեսնելով գումարը հուսահատվեց և զարմացավ։Ինչպես կարող է տղան լավ վաճառական լինելով, աշխատելով հինգ տարի, տուն բերել այդքան քիչ գումար։
-Տղա՞ս այս գումարը մեզ չի հերիքի,-ասաց մայրը
Տղան հիշում է այն մարդկանց, որոնք խնդրում էին, որ տղան իրենց մոտ աշխատի և խոստանում էին բարձր աշխատավարձ։
-Մայրի՞կ ինչքան է մնացել մինչ հայրիկի վիրահատությունը, -ասաց տղան
-Հինգ օր է մնացել, որդիս,-ասաց մայրիկը-Մայրիկ,ես կվերադառնամ քաղաք, կաշխատեմ այնքան գումար ինչքան հարկավոր է,-ասաց որդին և գնաց․
Այդ հինգ օրում նա աշխատեց տարբեր վարպետների մոտ և աշխատեց ավելի գումար քան հինգ տարվա մեջ։
Աշխատանքի ժամանակ խանութ մտավ իր հին ուսուցիչը, տեսնելով նրան զարմացավ և ասաց․
-Տղաս իսկ դու չէի՞ր գնացել հորդ մոտ, ինչպե՞ս է նա․
-Այո, ես գնացի հորս մոտ, բայց ձեր ագահության պատճառով գումարը չէր հերիքում նրան բուժելու համար և ես եկա այստեղ աշխատելու մնացած գումարը,-ասաց տղան
։

Քամի

Լրացնել բաց թողնված բառերը

Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզ, լեռնահովտային ,մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիներ առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

Մուսսոններ տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոնները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Պասսատներն իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասատտները արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը բրիզները և լեռնահովտային քամիները։ քամիները։


Քամի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
  2. Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդր կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
  3. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է:


  4. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:

  5. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:


    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  6. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

    Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ: