Շարադրություն

Լինում է, չի լինում մի գյուղացի է լինում, նա  իր մինուճար որդուն տանում է քաղաք, մի վաճառականի մոտ և հարցնում․
-Իմ որդուն կվերցնե՞ք որպես աշակերտ,-ասում է հայրը
-Այո՛,իհարկե,- վաճառականը համաձայնվում է․
-Իսկ քա՞նի տարով
-Տասը տարով
-Չէ շատ ես ասում, կլինի երեք տարի
-Չէ չի լինի, միգուցե լինի ութ տարի,բայց երեք չէ-ասաց վաճառականը։
Նրանք զրուցեցին և որոշեցին,հինգ տարով բարիշել։
-Հինգ տարին,որ անցնի որդուս ինչքան գումար կցանկանաս այդքան կտաս,-ասաց հայրը և ճամփա ընկավ․
Երկուսից-երեք տարի է անցնում, տղան հմուտ վաճառական է դառնում։Բոլոր վաճառականները ուզում են, որ այդ տղան գա և աշխատի նրանց մոտ և խոստանում եմ բարձր աշխատավարձ։Բայց տղան չի համաձայնվում և ասում է․
-Իմ հայրիկի խոսքը ամեն ինչ է ինձ համար,եթե հայրս ասել է պետք է հինգ տարի մնալ, ապա ես կմնամ,- ասաց տղան։
Անցնում է հինգ տարին, տղան ստանում է մորից նամակ մեջը գրված է լինում․
<<Տղա՛ս, հայրդ մերձիմահ հիվանդ է, ինչքան որ վաճառականը գումար տա այդքանն էլ կվերցնես>>։
Վաճառականը իմանում է այդ մասին և ասում է․
-Կարող ես գնալ տղաս, քո հինգ տարին վերջացել է։
-Կտա՞ք իմ գումարը, որպեսզի գնամ,-ասաց տղան
-Ի՞նչ գումար,-ասաց վաճառականը
-Հինգ տարի տանջվել, աշխատել եմ հիմա էլ հայրս անկողնային հիվանդ է տուր գումարս գնամ հասնեմ հորս,-ասաց տղան։
-Ինչպ՞ես թե, այսքան տարի քեզ կերցնեմ, խմացնեմ ու փեշակ անել սովորացնեմ,էլ ի՞նչ ես ուզում,-ասաց վաճառականը
-Խիղճ չունե՞ք միթե, ասում եմ հայրս վատ վիճակում է,մի փոքր գումար տվեք կարողանանք ապրել։
-Լավ, ես մի քիչ քեզ գումար կտամ։
Տղան ուրախանում է, վերցնում է գումարը և գնում տուն։Երբ գնում է տեսնում է իր վատառողջ հայրիկին և հուսահատվում։Նա ասում է․
-Մայրիկ, հայրիկ մենք կարող են գնալ հիվանդանոց և բուժենք հայրիկին։
-Բայց դրա համար մեզ հարկավոր է բավականին գումար,-ասաց մայրիկը
-Ես հինգ տարի տանջվել եմ, որ գումար աշխատեմ, իմ հայրիկը ինձ տարավ և վաճառականին խնդրեց,որ հինգ տարի աշխատեմ և սովորեմ այնտեղ և հիմա ես պարտավոր եմ գումարը տալ հորս, որպեսզի առողջանա, եթե հայրս ինձ չտաներ, ապա ես հմուտ վաճառական չէի լինի նա ամեն ինչ ինձ համար է արել, իսկ հիմա հերթը իմն է, ես պետք ամեն գնով ոտքի կանգնեցնեմ հորս,-ասաց տղան և հանեց գումարը տվեց մորը։Մայրիկը տեսնելով գումարը հուսահատվեց և զարմացավ։Ինչպես կարող է տղան լավ վաճառական լինելով, աշխատելով հինգ տարի, տուն բերել այդքան քիչ գումար։
-Տղա՞ս այս գումարը մեզ չի հերիքի,-ասաց մայրը
Տղան հիշում է այն մարդկանց, որոնք խնդրում էին, որ տղան իրենց մոտ աշխատի և խոստանում էին բարձր աշխատավարձ։
-Մայրի՞կ ինչքան է մնացել մինչ հայրիկի վիրահատությունը, -ասաց տղան
-Հինգ օր է մնացել, որդիս,-ասաց մայրիկը-Մայրիկ,ես կվերադառնամ քաղաք, կաշխատեմ այնքան գումար ինչքան հարկավոր է,-ասաց որդին և գնաց․
Այդ հինգ օրում նա աշխատեց տարբեր վարպետների մոտ և աշխատեց ավելի գումար քան հինգ տարվա մեջ։
Աշխատանքի ժամանակ խանութ մտավ իր հին ուսուցիչը, տեսնելով նրան զարմացավ և ասաց․
-Տղաս իսկ դու չէի՞ր գնացել հորդ մոտ, ինչպե՞ս է նա․
-Այո, ես գնացի հորս մոտ, բայց ձեր ագահության պատճառով գումարը չէր հերիքում նրան բուժելու համար և ես եկա այստեղ աշխատելու մնացած գումարը,-ասաց տղան
։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment