,,Я нашел ее на дне океана ,,

В один сказочный день я пошла на море, решила послушать шум морских волн и немного расслабиться. И в этот момент я заметила что кто-то выходит из моря, я немного испугался и удивился , а может кто-то выйдет, звук прекратился, в море никого не было и я сидел один, я решила вернуться домой, на следующий день, но в мыслях казалось, что меня там кто-то или что- то ждет , а завтра с нетерпением я побежала к морю, купаться. Море было необъяснимо спокойно, как и моя душа. Я заметила что там что-то светится и подошла к нему, по мере моего приближения оно очень быстро открылось и вышло письмо, где было написано что кому-то нужна помощь, недолго думая я попыталась найти того человека с данной картой. Я точно могла плавать в море. Карта привела меня к морю, поездка туда открыла для меня новый мир, где были человекоподобные рыбы. Я пыталось найти этого человека чтобы помочь и я нашла его в клетке где она была заперта, я пыталась понять почему её заперли и я узнала что на самом деле она королева той страны и другая королева заперла ее и рассказала всем что она умерла. Я вернула истину и открыл для себя новый мир чудес.

Կոմիտասի մասին տեղեկություն


Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբ
երի 8), 1869Քյոթահիա – հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ

10957581_943316315703275_2979818377250501888_n

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

Աղբյուրը

Թարգմանություն,Սնկեր

Բորբոս առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի պայմաններ՝ վատ օդափոխվող սենյակ, խոնավություն և ջերմություն: Մարդկային միջավայրում շատ կան նմանատիպ վայրեր, որոնք սնկերի համար բարենպաստ պայմաններ են հանդիսանում: Մարդկանց միջավայրում բորբոսի տարածման ամենատարածված վայրերը համարվում են՝ նկուղային և կիսանկուղային շինությունները, ավտոտնակները և վատ հերմետիկությամբ սենյակները: Բորբոսը կարող է աճել և զարգանալ ցանկացած նյութի մակերեսի վրա՝ քար, բետոն, աղյուս, կղմինդր, սոսինձ, փայտ նույնիսկ ապակի կամ պլաստմասսա: Շինարարության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվում բետոնե և փայտ աղյուսների պաշտպանությանը, քանի որ այս նյութերը առավել հաճախ են օգտագործվում շինարարություն մեջ:

Բորբոսի սպորները շատ լուրջ վտանգ կարող են հասցնել մարդու առողջությանը: Բորբոսի սպորները անընդհատ գտնվելով օդում կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ և իմունիտետի անկման դեպքում կարող են վնասել կեսական կարևորության օրգանները՝ թոքերը, մարսողական օրգանները, լյարդը: Ահա բորբոսից առաջացած հիվանդությունների մի փոքր ցուցակ՝ բորբոսամիգրեն, գրիպ, օտիտ մեդիա բրոնխիտ, ռինիտ, բրոնխիալ ասթմա, սրտանոթային խանգարումներ, տոքսիկոզ:

Բոլոր թվարկված հիվանդությունները քրոնիկ բնույթ ունեն և դժվարությամբ են բուժվում: Բորբոսի դեմ պայքարելու համար մարդկությունը ստեղծել է հատուկ հակասեպտիկնեռ:

Դրանց հիմնական խնդիրն է ոչնչացնել բորբոսը և բորբոսից տուժած մակերեսները, ինչպես նաև կանխել դրանց նորից հայտնվելը: Հակասեպտիկ նյութերը կարող են նաև օգտագործվել փայտե և բետոնե մակերեսներին՝ բորբոսը կանխելու համար:

Անհրաժեշտ է և հնարավոր է պայքարել բորբոսի դեմ:

Աշուն-Գիշեր,Կոմիտաս

ԱՇՈՒՆ– ԳԻՇԵՐ
Ձյունիկ լուսին
Սարի ուսին
Դեղին-կարմիր շաղալեն
Ալիք-ալիք խաղալեն
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին

Ծառեր, հողմեր
Ամեն կողմեր
Թռչուն դառել երգելով
Հեռու-հեռու հերկելով
Երան-երան Թռչելով
Օդի վրան:

Автор — Давит Артенян, Старшая школа

Работа в рамках проекта ,,Сам себе писатель, сам себе издатель,,

Эта история началась в Исландии. Исландия — не футбольная страна и в Исландии нет профессионального футбола. Нашего героя зовут Мартин Ван Перси. Мартин любит футбол, но его семья была против футбольный карьеры. Юноша начал задумываться о своём будущем: он уже очень давно для себя решил, что станет футболистом. Его отец — Энрике, тоже занимался футболом. Все тренеры говорили, что Энрике — талантливый футболист. Энрике был нападающим и его хотели подписать футбольные гранды, но он мечтал об одном клубе — Реал Мадрид. Однажды на его матч пришли скауты Реала. Он сразу взял мяч и начал обводить, но его сбивают и он падает:  Энрике получает травму колена и Реал передумывает его подписать. 

Энрике боялся, что с Мартином повторится то же самое. Мартин как и отец болел за Реал, у которого, кстати, были не лучшие нападающие. Из Реала пришли посмотреть на игру Мартина.  Юноша в начале дня помогал отцу и после этого уходил играть в футбол. Когда его команда вышла в финал лиги Исландии, он в этом матче забил 3 гола. Скауты были в восторге от Мартина.  Мартин узнал, что его хочет купить футбольный клуб ,,Леганес,,. Но была проблема: у Мартина не было денег, чтобы перебраться в Испанию в Леганес, и он начал копить. Мартин никому не говорил о том, что копит деньги. Но в один неудачный день  отец узнал о намерениях сына: он забрал все накопленные деньги, потому что не верил, что сын может стать профессиональным футболистом. Мартин был в отчаянии. Когда все это происходило он ещё учился в школе. 

В школе Мартин влюбляется в девочку, которую зовут Арансия. Арансия любила Мартина уже очень давно, однако они были просто друзьями. Позже они поведали друг другу о своих чувствах и стали парой.  

После разногласий с отцом Мартин пришел домой и хотел пообщаться с ним:  они поругались и в итоге это был последний разговор Мартина и отца.

 Бабушка хотела утешить Мартина, сказав, что купила билет в Испанию и добавила: 

-Ты станешь великим футболистом.
Мартин ответил:
-Я для тебя всё сделаю бабушка.
Мартин сказал об этом только возлюбленной. Арансия попросила Мартина:
-Мартин, прошу,стань профессиональным футболистом, чтобы футбол в Исландии развивался.
Мартин ответил:
-Я когда стану футболистом, тебя перевезу в Испанию.
Мартин  сел в самолёт и улетел в Испанию.
В Испании Мартина гостеприимно встретили. Первое  впечатление было отличным. Он прошел спортивные сборы с командой и подписал контракт. Когда бабушка сообщила новость отцу, он не удивился, потому что думал, что его не возьмут в Леганес. 

На первом матче он начал игру со скамейки, но  в первой половине Леганес проигрывал Реалу 2-0. Тренер решил, что во втором тайме выйдет Мартин. 

Инги — так звали отца Мартина, пошёл в  кафе, и там шла трансляция матча Леганес-Реал Мадрид. В это время  на поле выходит 18-летный исландский футболист — Мартин Ван Перси. Отец не ожидал,  что его сын будет играть против Реала. На 65 минуте Мартин начинает атаку, которая стала голом, но этого было мало. На 85 минуте Мартин зарабатывает пенальти , который сам и пробил: и счет — 2-2 на 85- ой минуте. Тренер не ожидал от Мартина таких действий. 93-ая минута и снова, один на один с вратарем и — Гооооллллл… 3-2. Леганес проигрывал в середине матча но один футболист спас игру, и его звали Мартин Ван Перси.

Так и началась прекрасная карьера Мартина Ван Перси.

Գործնական աշխատանք, Կետերի փոխարեն գրել համապատասխան տառերը։

Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:

Կատաղի թշնամու հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին՝ հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հապշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփրառատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բռնակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա անբարտավան կեցվացքով բարբառում.
— Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլևս երբեք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս:

 Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր  Բ խմբից:

Ա․Երկինք բարձրացնել, սիրտը փափկել, դատաստան տեսնել, արյունը գլխին խփել, հալից ընկնել, ձեռքը պակաս, սիրտը թունդ լինել,  սիրտ տալ, աչքի սուրմա թռցնող, գիրկը դառնալ։ 

Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։ 

Երկինք բարձրացնել-երկրպագել
Սիրտը փափկել-մեղմանալ
դատաստան տեսնել-պատժել
արյունը գլխին խփել-բորբոքվել
հալից ընկնել-ուժասպառվել
ձեռքը պակաս-աղքատ
սիրտը թունդ լիել-հուզվել
սիրտ տալ-հուսադրել
աչքի սուրմա թռցնող-գող
գիրկը դառնալ-վերադառնալ

What happens in one minute translation


Translation What Happens In One Minute?

In a single minute your body million red blood cells, people ask Google 2,4 million questions, and 25 million Coca Cola products are consumed. Many of those bottles will end up in a landfill, where the World bank estimates we produce 5 million pounds of garbage. 108 human lives will be lost in this minute and an adult male will lose 96 million cells. Fortunately, 96 million cells divide, replacing those lost. Speaking pf divisions, in the USA, 1.5 people will get discovered, while world-wide, 116 people will get married. An an average of 1.38 micrometers of rain fall around the world, which is 4,7 billion bathtubs of water every minute, and with the storms comes approximately 6000 bolts of cloud-to-ground lightning hitting the earth. A 150 pound person expends 1.1 calories of energy per minute while sleeping, while the sun provides us with 83.33 terrawatts of energy. The earth will 1800 kilometres of its 940 million around the sun, moving 1,034 times faster than a cheetah, 70,000 hours of Netflix are watched, 300 hours are uploaded to YouTube.

Ինչ է կատարվում մեկ րոպեի ընթացքում

Մեկ րոպեի ընթացքում ձեր օրգանիզմում միլիոնավոր կարմիր արյան բջիջներ են, մարդիկ Google-ին տալիս են 2,4 միլիոն հարց, և սպառվում է 25 միլիոն Coca Cola-ի արտադրանք: Այդ շշերից շատերը կհայտնվեն աղբավայրում, որտեղ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ մենք արտադրում ենք 5 միլիոն ֆունտ աղբ: Այս րոպեին 108 մարդկային կյանք կկորցնեն, իսկ չափահաս տղամարդը կկորցնի 96 միլիոն բջիջ: Բարեբախտաբար, 96 միլիոն բջիջները բաժանվում են՝ փոխարինելով կորցրածներին: Եթե խոսենք pf բաժանումների մասին, ապա ԱՄՆ-ում կբացահայտվի 1,5 մարդ, իսկ ամբողջ աշխարհում՝ 116 մարդ կամուսնանա։ Աշխարհում միջինը 1,38 միկրոմետր անձրև է ընկնում, ինչը կազմում է 4,7 միլիարդ լոգարան ջրի ամեն րոպե, և փոթորիկների հետ մեկտեղ գալիս է 6000 ամպ՝ գետնին ընկնող կայծակ, որը հարվածում է երկրին: 150 ֆունտ քաշ ունեցող մարդը քնած ժամանակ մեկ րոպեում ծախսում է 1,1 կալորիա էներգիա, մինչդեռ արևը մեզ տալիս է 83,33 տերավատ էներգիա: Երկիրն իր 940 միլիոնից 1800 կիլոմետր կանցնի Արեգակի շուրջ՝ 1034 անգամ ավելի արագ շարժվելով, քան այդը, դիտվում է 70000 ժամ Netflix, 300 ժամը վերբեռնվում է YouTube-ում:

Սեպտեմբերի 3-8

Առաջադրանք 1

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ
Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։

Կորյուն, Վարք Մաշտոցի1.

Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչնկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնիանկարգ ու անխնամ թողնված տեղեր»։

Կորյուն պատմիչը նկատի ուներ, Գողթնի գավառի այն վայրերը որտեղ բնակչություն չի եղել:


2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։

Շաբիթը մի աստվածասեր մարդ էր և հյուրընկալ, նա Իշխան էր:Եվ նա օգնեց բազմացնել քրիստոնեությունը։


3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։

Քանի որ Հայոց լեզուն չուներ իր գրերը , աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս :

4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Մեր թերությունը հայկական գիր չունենալն էր և Երանելի վարդապետը տարակուսելով իր առաքելությունը ցանկացավ, որ թերությունը վերածենք առավելության և ունենանք Հայոց գրերը: