Հայոց լեզու,լրացուցիչ աշխատանք

88. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

անգույն-դժգույն
անբախտ-դժբախտ
անգետ-տգետ
անշնորհք-ապաշնորհք
անարդյունք-ապարդյունք
անօրեն-ապորինի
անձրև-տձև

89. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:


90. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն-անգույն,գունատ
անպոչ-,պոչատ
անկուռ (անթև)-կռնատ
անքուն,-քնոտ
 անգլուխ թողնել-գլխատել

91. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քրիչ
գրել-գրիչ
կապել-կապիչ,կապով
 քամել-քամիչ
թակել-թակիչ,թակոց
 ըմպել-ըմպելիք,ըմպանակ
 բացել-բացիչ,բացվածք
 գործել-գործիք
 խաղալ-խաղալիք,խաղարան
ուտել-ուտելիք,ուտեստ
 խմել-խմիչք
 հագնել-հագուստ
 ձգել-ձգան
 փակել-փակիչ
 խթանել-խթանիչ
 փաթաթել-փաթաթիչ
 ճոճել-ճոճանակ,ճոճք
 գանձել-գանձարան,գանձանակ
 զսպել-զսպանակ
 ջնջել-ջնջոց
ծածկել-ծածկոց
կապել-կապիչ
օրորել-օրորոց,օրրան

93. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք- ձեռնափայտ,առձեռն,անձեռնմխելի
 հյուր-հյուրասենյակ, անհյուրասեր,անհյուրընկալ
հույս, -անհույս,հուսահատ,հուսալի
վերջ-անվերջ,վերջնական, անվերջանալի
գետ-գետահովիտ,ստորգետնյա
 (գիտ) գետ-գիտնական,տգետ,անգրագիտություն


Միանդամներ

55.

a3 . b2=(ab)5
a3 . 3b2=(a3b)5
2a2.a3=(2a)5
a2.2b=(a2b)3




56.
ա․Ցանկացած իրական թիվ համարվում է կատարյալ տեսքով։
Օրինակ ՝ 3, -1, 5/2 և այլն։

բ․Միանդամներն ունեն կատարյալ տեսք նրանցից յուրաքանչյուրի գործակիցը 1-ն է։

գ․Ոչ զրոյական միանդամները ունեն կատարյալ տեսք ։Դրանց գործակիցները համապատասխանաբար հավասար են -12, 1/3, -1

դ․Այո բոլորը։

ե․Կատարյալ տեսքի ոչ զրոյական միադամի աստիճան կոչվում է նրա մեջ մտնող բոլոր տառերի աստիճանների գումարը ։

զ․Այո սահմանվում են։

59․

59․
(-2) . b3 =6b
3a2 a3 8=24a5
(-3) b3 c2  b4 (-4)=-12 b7 c2
4a8=32a
px2 (-1) p3 x6=-1 p4 x 8
3e2 k 3 (-4) ek2=-12e3 k 5




Քիմիական տարրերի նշանները։

Սովորել Քիմիական տարրերի նշաններըՈ. թեման

Էջ՝ 52-56

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկեց այսօր օգտագործվող քիմիական նշանները:
    Քիմիական նշանները առաջարկել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը։
  2. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:
  3. Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունականանվանումների սկզբնատառերը
  4. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:
    Քիմիական նշանները կազմում են օրինակ ՝ ինչ-որ երկրին նվիրված կամ ինչ-որ մեկին նվիրված, տվյալ երկրի կամ մարդու անուններով ։ Օրինակ ՝ mercury կոչվել է աստվածների մունետիկ Մերկուրի անունից։

Не теряй в себе человека

Некоторые люди проходя трудный жизненный путь, только понимают что они люди, что надо было ценить, и любить что у них было.Всегда надо помнить что ты человек и не надо терять себя. Может что-то плохое случилось и ты не можешь ничего делать но не надо стать злым человеком, за это, надо осознать, а что мы вообще делаем?, а может не отвечать так как они нам отвечают?.
Надо думать а потом делать.

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն +անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:

սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

բաղեղ-Արալիազգիների ընտանիքին պատկանող մագլցող բույս, շաղապատուկ
ոստնել-Ցատկել, կանգնած տեղում դեպի վեր նետվել
ճիգ-Ջանք, ուժերի լարում
ճարճատել-Ճարճատյուն արձակել (կոտրվելիս, այրվելիս ևն):

2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:

 Չարախնդալ, մեկի անհաջողության՝ ձախողության վրա ծիծաղել։


3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

Նա շատ համառ էր և եթե ինչ-որ որոշում էր կայացնում ապա ոչ մեկ չէր կարող հետ կանգնել իր որոշումից։

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․


Նա չի փոշմանում, և վստահ էր, որ ամենինչ ճիշտ է անում։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․


4. Բնութագրել անտառի ծառերին:



Արագ հարմարով ծառեր էին,որոնք չէին ցանկանում փոփոխություններ և ուզում էր,որ ամեն ինչ լիներ այնպես ինչպես-որ կա։

5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Եթե ունես երազանք,որը դարձրել ես նպատակ ապա այն քոնն է, մի լսիր ոչ մեկին, մի արա այն ինչ ուրիշն է ասում։Ահա թե ինչ էր ստեղծագործության հիմնական իմաստը։

Հոկտեմբերի 3֊7

Սովորել` Ատոմ ։Քիմիական տարր։Պարզ և բարդ նյութեր։

Էջ 47֊51

Պատասխանել հարցերին

  1. Բացատրե’ք 《ատոմ》 բառի իմաստը և տվե’ք նրա սահմանումը։
    Դեմոկրիտոսը մոտ 2500 տարի առաջ եզրակացրել է, որ նյութերը կազմված են մանրագույն,անտեսանելի,հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից։Եվ որն էլ անվանեց《ատոմ》։Ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է ՝ անբաժանելի։Ատոմ անունը զուտ պատմական է։
  2. Թվարկե’ք որո՞նք են պարզ նյութերը։
    Պարզ նյութերը այն նյութերն են որոնք կազմած են մեկ քիմիական տարրից։
    Օրինակ՝
    մեխը կազմավծ է երկաթից այն պարզ նյութ է։
  3. Սահմանե’ք ի՞նչ է քիմիական տարրը։

    Նրանք ատոմի տեսակ են,որոնք ունեն իրենց անունները։
  4. Բերե’ք բարդ նյութերի օրինակներ։

    Օրինակ՝ ջուրը = H+2+O=բարդ նյութ

Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

Դասի հղումը
Այլ հղումներ 123

Բնակչության թվաքանակի հաշվիչ

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 
    Ավելի հին ժամանակներում մարդկության բնակչության աճը շատ ավելի դանդաղ է եղել համեմատաբառ, իսկ հիմա նկատվել է կտրուկ աճ։Դրա պատճառը կարող է հանդիսանա տվյալ երկրի մահացիության և ծնելիության քանակը։Նաև հիմա արդեն զարգացել են մարդիկ, դրան համընթաց նաև բժշկությունը։Աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառը սա է։
  2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:   

    Աշխարհի և առանձին երկրների բնակչության ճիշտ թիվն իմանալը ճանաչողալան ու գործնական մեծ նշանակություն ունի։Այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական հզորությունը, նյութագան,բարիքների արտադրության և սպառման ծավալները,աշխատանքային ռեսուրսների թվաքաակը, զինվորական ներուժի մեծությունը։Երկրի և առանձին բնակավայրերի բնակչության ճիշտ թիվն ու կազմն իմանալը կարևոր է անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզներ,դպրոցներ,հիվանդանոցներ,սպասարկման տարբեր ձեռնարկություններ հիմնելու համար։
  3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

    Քանի որ երկիրը ինչքան զարգացած է այնտեղի կյանքի որակը ավելի լավ է։Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ, այսինքն ՝ ծառայությունների ոլորտը ավելի մեծ հարստություն է ապահովում, քան արդյունաբերական ոլորտը։Եվ այնտեղ ապրելը ավելի բարենպաստ է մարդկանց համար, զարգացած երկիրը հեշտացնում է մարդկանց հոգսերը, այնտեղ ավելի լավ է ապրելը ։Ցանկացած մարդ կնտրի ավելի զարգացած և ավելի լավ պայմաններ ունեցող երկիրը։

Լրացուցիչ աշխատանք

  1. Բառակապակցությունն անվանիր մեկ բառով և ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

    Ստրուկի մտքով-ստրկամիտ
    գինի վաճառող-գինեվաճառ
    սուր մտքով-սրամիտ
    նուրբ իրան ունեցող-նրբիրան
    կապույտ աչքեր ունեցող-կապուտաչյա
    խիստ բարքով-խստաբարո
    սուր ընթացքով-սրընթաց
    բույնն ավերված-բնավեր

      2. Կազմիր մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատը:
            Վաճառատուն- տոմսավաճառ
             վազանց-ոսկեվազ
             նավավար-սուզանավ
             փայլուն-արծատափայլ
             մազածածկ-փափկամազ
             ափամերձ-ծովափ
որսաշուն-ձկնորս
             դաշտանկար-մարզադաշտ
             ցավագին-գլխացավ
գնդասեղ-երկրագունդ

3. Բառաշարքում ընդգծիր գոյականակերտ վերջածանցները: Ընդգծված ածանցներով կազմիր երկուական նոր գոյական:
Աղյուսակ, սայլապան, երգարանկարծիքզբաղմունք, դահուկորդ, ջարդոնծերանոցթրջոց, արջուկ, նորոգում, մշակույթ, թփուտ, շնորհքկախարդանք:

Երգարան-քավարան, թանգարան, սառնարան
կարծիք-անելիք, գործիք
զբաղմունք-մասունք, համեմունք, ուլունք
ջարդոն-գործոն, կտրոն, ծամոն, գողոն, թափոն
ծերանոց-անձրևանոց, հիվանդանոց

արջուկ-կապտուկ, հարդուկ, գայլուկ, մժղուկ
նորոգում
շնորհք-


4. Բառաշարքում ընդգծիր ածականակերտ վերջածանցները: Ընդգծված ածանցներով կազմիր երկուական նոր ածական:

Վախկոտ, անջրդի, մթին, թավշեզորեղփնթփնթանլեզվանի, ընտանեկանհիանալիգունեղ, կատաղի, ամաչկոտբրդոտ, վարձու;

վախկոտ-ամաչկոտ, նեղացկոտ

անջրդի-վայրի-անալի

մթին-վերին- լռին

զորեղ-թիկնեղ ուժեզ

փմթփնթան, կծան- շխշխկան

լեզվանի, պիտանի

ընտանեկան-պատանեկան

հիանալի-հրաշալի, հյութալի

գունեղ-զորեղ, ահեղ

կատաղի

ամաչկոտ-քնկոտ, լացկոտ