Դաս-9

Դաս-9  (Ժամկետը՝ հոկտեմբերի 17-21).

Քննարկվող հարցեր.

1.Որ շարժումն են անվանում  հավասաաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

2.Կարելի է արդյոք հավասարաչափ համարել՝

ա. ժամացույցի սլաքիծայրա-կետի շարժումը,

բ. թելից կախված գնդիկի տատանողական շարժումը,

գ. ջրի շարժումը գետում, որի  հունը մեկ լայնանում է մեկ՝ նեղանում,

դ. մետրոյի շարժասանդուղքի շարժումը:

3.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:
v=s/t
s=v.t
t=s/v

4.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:
ՄՀ-ի դեմքում օրիանակ 1-վ անցնում է 1մ ճանապարհ։Այդ միավորը նշանակում ենք 1մ/վ։

5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը։
s=v.t
Ճանապարհ=արագութոյւն x ժամանակ

6.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

V=S :T
Արագությունը=Ճանապարհ:Ճանապարհ=արագութոյւն x ժամանակ

7.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
T=S:V

9.Արտահայտեք մ/վ – ով.

      1կմ/վ    =  1000մ/վ ;   54կմ/ժ  =  54000մ/վ ;

      36կմ/ժ  =  36000մ/վ ;    8կմ/ժ  =  8000մ/վ :

10. Ինչպես է կախված  հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:
Հավասարաչափ շարժման մարմնի անցած ճանապարհը որոշելու համար նրա արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով։

11.Ինչ տեսք ունի հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկը:

Untitled11.png


12.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Ինձ թվում է ավելի դանդաղ, բայց նայած ինչ, օրինակ եթե գնդակը մենք ոտքով չխբենք ապա այն չի շարժվի։

Սովորել՝   Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 29-ից մինչև էջ 42-ը:

Լուծել հետևյալ խնդիրները. 

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով(մ/վ):

լուծում ՝

1կմ/վ  =  1000մ/վ ;
36կմ/ժ=36.000մ/վ

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

T=S:V
1ժ=60ր
72կմ/ժ x 60ր=4320մ/ր

Իմ ծննդավայրը


Իմ ծննդավայրը, այնտեղ են իմ բոլոր հուշերը, ուրախ և տխուր պահերը, այնտեղ է իմ հին դպրոցը, այնտեղ են իմ ընկերները և ամենակարևորը այնտեղ է մնացել այն փոքրիկ Անահիտը, ով երազում էր։Այնտեղ է այն տունը,որի մեջ առաջին անգամ դրեցի ոտքս, այնտեղ են իմ ամենակարևոր մարդիկ, որոնց հետ կարողացել եմ այդ տան մեջ ժամանակ անցկացնել։Այն հուշերը որոնք ունեմ անգին են ինձ համար։
Հիշում եմ եղբորս հետ խաղը,խոսակցությունները, կռվելը, հիշում եմ այն սենյակը, որտեղ փոքրիկ Անահիտը խաղում էր անվերջ։Այլևս հետ չեմ բերի այն փոքր աղջկան, ով երազում էր գնալ դպրոց, երազում էր ամեն-ինչ, չեր մտածում խորը և փորձում էր ամենադժվար իրավիճակներից դուրս գալ։Մեծացա, շատ արագ մեծացա, բայց կյանքում չեմ մոռանա այն բակը, որտեղ բոլորը ֆուտբոլ էին խաղում իսկ ես իմ խաղալիքներով նստած էի նստարանին։Սիրում եմ և հիշում ամեն մի պահ իմ մանկությունից, որովհետև այդ ամենը ինձ համար շատ թանգ է։Ափսոս այլևս հետ չեմ բերի ամեն-ինչ։Իմ մանկության մեջ է մնացել իմ եղբայրը, ով միշտ իմ կողքին էր այն մարդը ում եթե ես նեղացնեի մեկ է նա կգար և կգրկեր ինձ, չեմ գտնի այլևս իրեն նմանին որովհետև ես այդպիսին չեմ։Մենք տարբեր էինք բայց լրացնող միմիանց։