Վանաձև գեղձ

Վահանաձև գեղձը թիթեռնիկաձև օրգան է՝ տեղակայված պարանոցի առաջային մասում վահանաճառի և  շնչափողի առաջակողմնային մակերեսին: Նրա զանգվածը տատանվում է 25-40 գրամի սահմաններում, կանանց շրջանում ծավալը քիչ գերազանցում է 18սմ³-ը, իսկ տղամարդկանց շրջանում 25սմ³ է

           Գեղձը կազմված է աջ և ձախ բլթերից, նրանց միջև առկա նեղուցից և բրգաձև բլթից, որը երբեմն կարող է բացակայել (նկար 1): Վահանագեղձի հյուսվածքն ունի առատ արյունամատակարարում: Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ դեպի վահանագեղձի հյուսվածք արյան հոսքը մոտ 50 անգամ գերազանցում է դեպի մկաններ արյան հոսքին: Վահանագեղձի մակերեսին մոտ տեղակայված են անատոմիական կարևոր տարրեր, մասնավորապես՝ խոշոր արյունատար անոթներ (ընդհանուր քնային զարկերակ, ներքին լծային երակ), նյարդեր (հետադարձ կոկորդային նյարդ, վերին կոկորդային նյարդ), շնչափողը, կերակրափողը, հարվահանաձև գեղձերը (նկար 2): Հենց վերը նշված անատոմիական տարրերի վահանաձև գեղձին մոտ լինելով էլ պայմանավորված են մի շարք բարդությունների (այդ թվում՝ կյանքին սպառնացող) առաջացումը վահանաձև գեղձի վրա կատարվող վիրահատությունների ժամանակ:

:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment