Որոշիչ


Գոյականական անդամի լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:

Օրինակ՝ Գեղեցիկ  լճակը դիմավորեց հոգնած ճամփորդներին լազուր հայացքով ու մեղմ ալեվետումով :

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:

Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

Որոշիչն արտահայտվում է՝

  • որակական և հարաբերական ածականներով, օրինակ՝ վայրի բնություն, ոսկե մեդալ, լեռնային վտակ, քնքուշ աղջիկ:
  • գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով, օրինակ՝ ծով համբերություն, քար լռություն, ուրցի թեյ, սարի ծաղիկ, պատի ժամացույց, բրդից վերարկու, չամիչով փլավ, գլխարկով աղջիկ:
  • առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններով, օրինակ՝ այն մարդը, այդպիսի զրույցներ, յուրաքանչյուր օր, ոչ մի խնդիր:
  • թվականի բոլոր տեսակներով, օրինակ՝ հարյուր բառ, երրորդ խումբ, տասական վարժություն, մեկ երրորդ մաս:
  • հարակատար, ենթակայական, անորոշ դերբայներով, օրինակ՝ հասած միրգ, երգող դպրոց, խոսելու թեմա:
  • բառակապակցություններով, օրինակ՝ ճերմակ ծաղիկներով գարուն, բարձր շենքերով թաղամաս, գեղեցիկ աչքերով աղջիկ:

Եթե որոշիչն ընկնում է որոշյալից հետո, կոչվում է հետադաս որոշիչ:
Հետադաս որոշիչը որոշյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մնացած մասից՝ ստորակետով:

Հետադաս որոշիչը չի տրոհվում, եթե արտահայտված է մեկ բառով:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե արտահայտված է՝

  • բազմակի որոշիչներով՝
    • Քայլում էր ծերուկը՝ ալեհեր, կարճահասակ :
  • բառակապակցությամբ՝
    • դիմացի տունը՝ կարմիր տանիքով, լուսավորվել էր:
  • դերբայական դարձվածքով՝
    • Խոսքը՝ պապերից լսած, փոխանցեց զավակներին:

Առաջադրանք:
1.Տրված տեքստից դուրս գրիր որոշիչները և որոշիր, թե ինչ խոսքի մասով են արտահայտված:
Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Մոտ հիսուն(թվական) տարի պահանջվեց, որ վեցերորդ(թվական) մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին(ածական) գտածոն եզակի է: Մի այնպիսի(դերանուն) կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի(դերանուն) տեղ չէին հանդիպել: Դա երեք(թվական) մետր վաթսուն(թվական) սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր(ածական) գիշատիչ(ածական) մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ(ածական) զլուխ և արծվի հզոր(ածական) կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն(թվական) տարեկան է:


2. Կազմիր երկուական նախադասություն, որոնցում որոշիչն արտահայտված լինի գոյականով, ածականով, թվականով, դերբայով:

Դպրոցում բոլոր դասերի ընթացքում տիրում է քար լռություն։

Գարնան առաջին օրվա կապածությամբ մայրիկիս նվիրեցի գեղեցիկ ձնծաղիկ։

Վերևից նայելիս կարծես Հայաստանի դաշտերը գորգ լինեն, որը պատել է ամբողջ երկիրը։

Երբ նայեցի աջ տեսա գեղեցիկ Արարատ լեռը։

Մայրենի լեզվի օրը նշվում է շուրջ 2000 տարի։

Ես ընտանիքում մեծն եմ, քույրիկիցս 14 տարի մեծ։

Ամեն օր նայելով պատուհանիս, տեսնում եմ քաղաքի անցուդարձը և շտապող մարդկանց։

Ամռանը մեր այգու ծաղիկների գեղեցկությունը նոր սկսում է երևալ և նրանք ավելի գեղեցկանում են քան գարնանն էին։