Մարտի 4-10 ի առաջադրանքներ

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ սկզնին այստեղ տնտեսության անկումն աղետալի չափերի հասավ, մայրքաղաքում հացի խիստ պակաս կար։Սկսվեցին հուզումներ, որոնց մասնակցեցին հասարկության տարբեր խավեր։Փետրվարի վերջին դրնաք վերաճեցին ժողովրդական հուժկու հեղափոխության։Ռոմանովների միապետությունը տապալվեց։Ստեղծվեց գերծադիր իշպանության նոր մարմին ՝ Ժամանակավոր կառավարություն։Այն կառավարելու էր երկիրը մինչև Սահմանադիր ժողովի գումարումը։Հեղափոխության ընթացքում և դրանից հետո ստեղծվեցին նաև իշխանության ընտրովի մարմիններ ՝ բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների խորհուրդներ։Վերջիններս վերահսկում էին ժամանակավոր կառավարության գործունեությունը։Շուտով Ռուսաստանը հռչակվեց ժողովրդավարական հանրապետություն։Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

    Ժամանակավոր կառավարության վարած քաղաքակնությունը հայերի համար համեմատական ավելի լավ էր, քանի որ Օսմանյան կասրության կազմի մեջ գտնվող Հայկական հողերը միավորվեցին և կոչվեցին ՝ Թուրքահայաստան անվանումով:


  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

    Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
    պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

    Ռուսաստանի տարբեր երկրամասերւոմ ստեղծղվում էին ազգային մարմիններ, որտեղ քննարկվելու են ժողովրդի խնդիրների լուծումները։Եվ 1917 թ․ Թիֆլիսում տեղի է ունենում արևելահայերի համագումարումը։Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

 Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Ստեղծվեց նոր կառավարություն (ԺԿԽ)։Այսպես սկսվում է Ռուսաստանի խերհարհրդյաին դարաշրջանը ։Այսրկոսվկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևկյան հեղաշարժումը։Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ։Թիֆլիսում 1917թ․ նոյեմբերին այդ հաղթահարելու նպատակով գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդական և ռազմական ուժերի ներկայցուցիչների խորհդակցություն ։Արդյունքում ՝ նույեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիստ, իսկ ԱՀԿ լուծարվեց։Կոմիսիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկներն ու էսէռներ։12 կոմիսարներից 3-ը հայ էին։

 Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Երզնկայի զինադադար 1917, կնքվել է դեկտեմբերի 5-ին, Երզնկայումառաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918), Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Կովկասյան բանակի և 3-րդ թուրքական բանակի հրամանատարությունների միջև։ Զինադադարը կնքվել է համաձայն 1917 թվականի դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ ԳերմանիայիԱվստրո-ՀունգարիայիԲուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի։ Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Պայմանագրին կցվել է ռուսական և թուրքական զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին։ Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները։ Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում։ 1918 թվականի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը և ներխուժեցին արևմտյան Հայաստան և, արդեն ապրիլի կեսին զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան։

Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

1917թ․ դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը ընդունեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը։

Այդ հրովատարակով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքը իրենից ներկայացնում էր Արևմտյան Հայաստանը վերադարձնել Թուրքիային, քանի որ զորքերի դուրսբերումը անպաշտպան կթողներ երկրամասը։


 Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը:

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի  Գերմանական կայսրություն, Ավստրո-ՀունգարիաՕսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։

1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։


Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Անհավասարություն

Անհավասաորթւոյւոն կարեղ է լինել տղայի և աղջկա միջև, երեխաների միջև, աշխատանքի գործընկերների և ընդհնարապես առօրյա կյանքում։
Հաճախ հանդիպող անհավասարություն է օրինակ, երբ աղջկան այդքան չեն գնահատում և արժեք չեն տալիս քան տղային, իմ կարծիքով դա սխալ է քանի որ բոլորս մարդ ենք և բոլորս հավասար ենք և ինչու պետք է տղայի և աղջկա միջև լինի անհավասարություն։
Անհավասարությունը ինչպես նշեցի հանդիպում է նաև ընտանիքներում, երբ մի երեխային ավելի շատ են տալիս սեր և ուշադրություն քան մյուսին, այսինքն դնում են անհավասարություն երեխաների միջև։Բայց դա շատ սխալ է, քանի որ երեխայի մոտ կարող է առաջանալ հոգեկան շատ խնդիրներ, երբ նա կարևոր չզգա իրեն ծոնղի կողմից, ցանկացած պարագայում անհավասարության զոհ մարդիկ շատ դժվար շրջան են ապրում իրենց կյանքում և զգում անկարևոր այս կյանքում, դա շատ ճակատագրական և սխալ քայլ է ցուցաբերել անհավասրություն։

Ազատություն

Էթիկայի մեջ ազատության  ընկալումը կապված է անձի ազատ կամքի հետ:
Լինում է ազատության 5 տեսակներ ՝ խոսքի,Մորֆոլոգիկ ,Ստեղծագործական ,Կրոնի ,քաղաքական ազատություն։

Խոսքի ազատությունն ունեն բոլորը, խոսքը մարդւո հաղորդակցվելու միջոցն է։1

Մորֆոլոգիկ ազատությունը դա մարդու մարմին անփոփոխ թողնելն է կամ ցանկության դեպքում փոփոխությունների ենթարկելու իրավունքը։

Ստեղծագործական ազատությունը դա քո ցանկությամբ ստեղծագործելն է, քո իրավունքն է մտքի արտահայտումը ստեղծագործության մեջ։

Կրոնի ազատություն-Ցանկացած մարդ ունի ազատություն կրոնի մեջ, այսինքն ամեն մարդ ընտրում է իր կրոնը, ոչ ոք իրավունք չունի ասել որ դա սխալ է կամ պետք չէ անել, քանի որ դա նրա իրավունքն է, դա նրա որոշումն է, թե որ կրոնին հետևի։