Եղեգնուհին

Հետաքրքիր պատմություն, որը գրել էր Ղազարոս Աղայանը։Այո,հիմա կասեք,ո՞ր հեքիաթի կամ պատմության մասին է խոսքը և ես կպատասխանեմ՝ եղեգնուհի հեքիաթի մասին է խոսքը։Հեքիաթը շատ հետաքրքիր և պոզիտիվ էր։Սովորեցի,որ պետք չէ լինել չարամիտ և ագահ, պետք է լինել բարի, ինչպես եղեգնուհին, այսինք հեքիաթի գլխավոր հերոսուհին։ Հեքիաթում ասում էին,որ մի թագավոր է լինում, այդ թագավորը ունենում է մինուճար որդի և ուզում է ամուսնացնել նրան, իսկ որդին ասում էր, որ նա կամուսնանա միայն այնպիսի աղջկա հետ, ով ոչ մորից ծնված կլինի, ոչ էլ հորից։Իրական կյանքում այդպիսի բան չի կարող լինել,բայց ինչպես տեսնում եք, այս հեքիաթի մեջ այն կատարվեց,դա շատ հետաքրքիր երևույթ էր։ Բայց ամեն հեքիաթի վերջում, բարին հաղթում է չարին, և այսպես են ավարտվում մեր կյանքի բոլոր հեքիաթները։


Բոշային եմ պատկերել նա ինձ համար շատ տգեղ է։