Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
     Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Եթե կենդանիներին հարմար լինի այդ վայրը որտեղ նրանք են, նրանք կբազմանան;
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    ոչխար,կով

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
    Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
    Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր:
  2. Ի՞նչ է էկոլոգիան:
    Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):