դեպի Սևան

Հետաքրքիր ճամփորդություն դեպի Սևան։Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։Սկզբում գնացինք Վարսեր գյուղ և այնտեղ մեզ սպասում էին Վարսեր գյուղում սովորող երեխները։Մենք ծանոթացանք նրանց հետ հյուսեցինք ծաղկապսակներ և երգեցինք։




Ես տիկ-նիկ է պարացնում և երգում։


Ապա գնացինք Սևանա լիճ և ուրախացանք,հաց կերանք և պարեցինք։Այս ճամփորդությունը իմ սիրելի ճամփորդություններից մեկն է։

Սա էլ ընկեր Մարինեյի հետ նկարը։

Բնության օրենքը

Կարդա պատմությունը, հորինիր շարունակությունը։

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։
Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։
Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։
Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։
— Գել է, — միաբերան բացականչեցին գյուղացիք։
— Ընչի՞ց եք իմանում, — հարցրի ես։
— Գիլահաչ են տալի, աղա։
— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՛՛թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․
Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղացիք դուրս թափվեցին և տեսան,որ գայլը գառնուկին բերանն առած վազում էր։ Փաստորեն, հարևանի գառնուկին էր հափշտակել գայլը։ Գյուղացիներց մի քանիսը շարունակում էին կրակել գայլի վրա, սակայն ընդամենը գայլի ոտքը մի փոքր վնասվեց և գայլը կաղալով փախավ։ Իհարկե բոլորը տխրեցին, գառնուկի մայրը անհանգիստ այս ու այն կողմ էր վազում, իր ձագուկին էր ուզում։ Բայց գայլը ուրախ էր, նրա ձագուկը այսօր կուշտ էր քնելու․․․
Բնության օրենքն է այդպես, ոչինչ չենք կարող փոխել։

կրկնություն

Հատված և նրա երկարությունը

Թեմա՝ Հատված և նրա երկարությունը

  1. Գծե՛ք AB հատված և նշե՛ք որևէ 3 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևե 4 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն գտնվում:
  1. Գծե՛ք այնպիսի MN և KL հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայմաններին. [MN] = 3 սմ 7 մմ, [KL] = 5 սմ 2 մմ

Համապատասխան չափսերը այս ծրագրով չի լինում

Ճառագայթ, ուղիղ, հարթություն

Բերեք հարթ մակերևույթի մի քանի օրինակներ:
պատ,սեղան,էկրան,աթոռ

Ի՞նչ է երկրաչափական պատկերը և ինչպե՞ս է կոչվում մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերները:

Երկրաչափական պատկերները նրանք են, որոնք ունեն կողմեր,անկյուններ,անկյունագծեր,մակրես,պարագիծ և այլն։Այն բաժինը, որը ուսումնասիրում է երկրաչափական պատկերները կոչվում է՝ երկրաչափություն։

Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ երկու երկու կետ: Քանի՞ հատված և և քանի՞ ճառագայթ ստացվեց:

3 հատված,երկու ճառագայթ;

Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ

A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։
ՁԱԽ-30
ԱՋ-360
ՄԵՋՏԵՂ-150