Время летит как быстро

Время летит как быстро

Да ,ничего не могу сказать время летит очень быстро.Я даже не представляю что уже прошли эти двенадцать лет.Как будто я маленькая как будто я иду первый класс.Мы думаем что время летит медленно что один год это очень много но когда мы живём для нас один год это проходит как один день даже не представляв что всё, прошли те времена. Жизнь только одна, надо насладиться им.Надо жить этим моментом и наслаждаться жизнью.

Իմ առաջին օրը դպրոցում

Իրականում դժվար է հիշելը, քանի որ արդեն 6 տարի անցել է, բայց ինչքան հիշում եմ կփորձեմ պատմել։

6 տարեկան

Ես վեց տարեկանեի և տանը անընդհատ խոսում էի, որ մյուս տարի դասի պետք է գնամ։Ես անչափ ուրախ էի, և շատ էի ուզում գնալ դասի։Այն ժամանակ ես ապրում է Գյումրի քաղաքում և ինձ ուզում էին տանել 21-րդ դպրոց, քանի որ մեր տանը այն շատ մոտ էր։Իմ մեծ եղբայրները և քույրիկները ասում էին․
-Մի՞թե, ուզում ես գնալ դասի, լավ դե փոքր է կմեծանա կհասկանա,-ասում էին նրանք
-Այո ուզում եմ, ինչ- որ արտասովոր բան կա դրա մեջ,-ասացի ես
Ճիշտն ասաց այդ ժամանակ միյան մտածում էի, որ գնալու ենք ինձ տետրեր, գրիչներ, պայուսակներ և այլ պարագաններ առնենք և այդ մտքից աշխարհով մեկ էի լինում։

7 տարեկան

Սեպտեմբերի 1-ն էր ես վերջապես հաճախեցի դպրոց, երեխաների համարյա կեսին ճանաչում էի քանի որ նրանց հետ հաճախել եմ մանկապարտեզ և այդքան էլ արտասովոր չէր նրանց հետ մի վայրում լինելը։Ծանոթացա շատ երեխաների հետ, ինձ նրանց միջի մեծն էի զգում, քանի որ իրականում ես մի փոքր ուշ եմ գնացել դպրոց և տարիքով մեծ եմ։Բայց ամենատպավորիչը իմ առաջի ուսուցչուհին էր, ում երբեք չեմ մոռանա ՝ ընկեր Թոփչյանը։Առաջին ուսուցչուհին մեծ հետք է թողնում մեր ողջ կյանքում։Նա եղավ այն ուսուցչուհիններից մեկը, որը եղավ իմ կողքին ամեն պարագայում։Նա ինձ հետ անցել է ամեն մի դժվարություն, դրել է իմ կրթության հիմքը և դարձել է իմ ընկերը։
Ահա մի փոքր պատմություն իմ մանկությունից։

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը

arm134639427077

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:



«Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ քայլել առաջ»

Մենք բոլորս ազատ ենք, ու երջանիկ։Ինքներս կարող ենք որոշումներ կայացնել, բայց երբ ազատ ես պետք է փորձես տարբերել վատը լավից, քանի որ շատ մարդիկ տեսնելով ազատությունը փոխվում են դեպի վատ կողմը։Մենք ապրում ենք 21-րդ դարում, մեզ մեր ծնողները տալիս են ընտրելու և որոշելու իրավունք։Մենք գիտենք մեր իրավունքները և ոչ մեկ մեզ չի կարող ինչ-որ բան ասել մեր կամքին հակառակ, բայց մենք նաև պետք է չմոռանանք մեր պարտականությունների մասին։Այո, ինչ խոսք կյանքը 180 աստճանով փոխվել է, ամեն մարդ ունի իր կարծիքը ինչ-որ մեկը ազատությունը օգտագործում է դեպի լավ կողմ իսկ ինչ-որ մեկը մտածում է, թե Ազատ լինելը նշանակում է անգործության մատնվել։Ուզում եմ ասել, որ եթե ազատ ես ապա պետք է առաջ շարժվես, նորություններ և հետաքրքրություններ բերես քո կյանքին ոչ թե մնաս նույն տեղում։Մեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ մենք գծում ենք մեր սահմանները։Իսկ մեր ազատությունը մենք գծում ենք մեր ընտանիքի, մեր ընկերների և մեր շրջապատից ելնելով։

в классе

Обсуждение в классе

Молодость и зрелость сели на скамейку…
Молодость сказала: «Ты как я старушка…»
Зрелость отвечала: «Красота не вечна,
Научись делиться красотой сердечной…»
Молодость, с насмешкой: «Что в тебе такого?
Дом, семья, работа… Скучные оковы…»
Зрелость улыбалась, будто младшей дочке:
«Без оков семейных люди — одиночки…»
Молодость твердила: «Всё во мне прекрасно,
Молода, свободна, и красива, ясно?».
Зрелость отвечала: «Я тебя мудрее,
И с тобой, малышка, спорить не посмею…
Повзрослей, узнаешь, счастье не в свободе,
Не в ночных гуляньях, не в Парижской моде…»
Молодость смеялась: «Глупости всё это,
Раз не в этом счастье, значит счастья нету».

Зрелость отвечала: «Нет, оно бывает,
Если жить с любимым небо позволяет,
Если смех детишек слышится из дома
Ты ещё со счастьем, крошка, незнакома…»
Молодость спросила: «Если правда это,
Что ж ночами плачешь и о чём секреты?»
«Я ночами плачу…», — зрелость говорила:
«Потому что раньше это не ценила…»

  • Обсуждение на тему; ,,Что такое молодость, что такое зрелость? ,,

Մայիսի 10-13

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

rastitelnaja_kletka.jpg

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է հյուսվածքը:
    Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառություններով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է ՝ հյուսվածքներ։
  2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
    Ծածկող հյուսվածք, հիմնական հյուսվածք, Հեռձանցք,փոխադրող հյուսվածք,ծածկող հյուսվածք, փոխադրող հյուվածք,գոյացնող հյուսվածք։
  3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
    Գոյացնող հյուսվածքը ամենակարևորներից է բույսի համար նա իր արմատն է, իր կյանքի ողջ ընթացքում այն բաժանվում է և հենց դրա շնորհիվ բույսը մեծանում է չափով։

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

ITB_11_02_03.jpg
  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
    Մեխանիկական հյուսվածք։
  2. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
    Այն հենարանային և պաշտպանակն դիրք ունի ։