Բառերի բացատրություն 19․04,24

Ենիչերի— Թուրքերեն` «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծվում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն` մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

Դրամատուն (բանկ) — Ծագում է լատիներեն «դրամափոխարան» բառից: Ձեռնարկություն, որտեղ իրացվում է դրամական կապիտալի առուծախ, ընդունվում են ավանդներ և տրա մադրվում՝ վարկեր: Դրամատներն արդյունաբերական արտադրության անբաժանելի մասն են: Նրանց միջոցով ազատ կապիտալը ներդրվում է տնտեսության զանազան ճյուղեր և նպաստում դրանց զարգացմանը:

Եռյակ դաշինք-1879-1822թ Գերմանիա, Աստրո-հունգարիա և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք ՝ ուղված ՄԵծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ։

Երիտթուրքեր– Թուրքական բուրուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889 թ․ ստեղծվել են <<Միություն և առաջիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդիմադիր ուժերը և 1908 թ․ կատարել պետական հեղաշարժում։Հռչակել են ժողովոուրդների ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից ՝ դառնալով ազգայանամոլներ։րազում էին ստեղծել պանթյուրքական տերություն ՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Ադ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց Մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն-Երկմիասնական տերություն — Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը: Նրանց միջև կնքվում է դաշինք` իշխանության հստակ բաժանումով:Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո-Հունգարիան էր:

Ընկերային սոցիալական ապահովագրություն-Պետության, ձեռնարկատերերի և աշխա- տավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպ- քում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Թանզիմաթ-Ծագում է արաբերեն <<բարենորոգում >> բառից։Օսմանյան կասրության այս բարենորոգումներն ընդգրկվում էին 1839-1870 թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։ Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնամխելիություն, խղճի կրոն ազատություն, հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնացնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձրը ձախողվեցին։

Թորի — Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ.երկրորդ կեսին ստացավ «Պահպանողական» անունը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանու- թյուն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ- կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրա- գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment