Մհերի դուռը

Մհերի դուռ, կամ Ագռավու քար[1], սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։

Վանի Մհերի դուռ անվանումը ստացած ժայռախորշը  գտնվում է ավելի քան 50 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա:

Mheri dur

Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար։

Mheri dur

Կոչվում է նաև Խալդիի կամ Աստծո դարպասներ։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment