Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

  1. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

  1. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Եթե օդ չլիներ մենք չէինք կարողանա դիմակայել։

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով ջուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Քանի որ օդը սկսում է պակասել այն շատ դանդաղ է լցվում շշի մեջ, իսկ երբ մենք բարձրացնում ենք ձագարը օդը ներթափանցում է այնտեղ և հեշտությամբ սկսում է ջուրը արագ լցվել։

առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

1լ -ոց ապակե տարայով ծածկված մոմը ամենա շուտը կհանգչի։

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

Մուգ ապակու տակ ավելի շուտ կհալվի ձյունը։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment