Բնագիտություն

Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:Ներծին ուժերից են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

  1. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: 

Ի՞նչ է հարթա­վայրը:

Հարթավայր, ցամաքի մակերևույթի, ծովերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրությունների փոքր տատանումներով (մինչև 200 մ)։Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը:Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

  1. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի, օվկիանոսի մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

  1. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment