Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

  1. Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։

  1. Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և բարձր:

  1. Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:

  1. Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment