քերականություն

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –Մեկի ցանկացածի համաձայն խոսել՝ վարվել:
    Հազար մաղով անցկացրած –աներես
    Հիվանդի համար ջուր բերող –օգնող հասնող
    Գլխին կրակ թափել – բարկանալ
    Կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել,պսակել,զուգվել-զարդարվել
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –Օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել –Ոտքերի տակ տալ, ոտնահարել, անարգել:
    Փուշը մատից հանել –օգնել
    Գրքի մի երեսը կարդալ-Հարցին միակողմանիորեն մոտենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

    3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել-Շան հաչոցից, երեխայի լեղին ճաքեց
  3. արյունը գլխին խփել-Մեր հարևանի արյունը գլխին էր խփել
  4. հոգին ավանդել-Իմ շունիկի հոգին ավանդել է
  5. անարգանքի սյունին գամել-Մեր բարեկամը ինձ անարգանքի սյունին գամեց։
  6. ճամփա պահել-Ես ճամփա եմ պահում իմ բարեկամին։
  7. ականջի հետև գցել-Մարդիկ եթե ինչ,որ բան չեն ուզում անել ականջի հետև են գցում։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-անկողին ընկնել
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ-գլխի ընկնել
մեռնել-հոգին տալ
անտեսել-անուշադրության մատնել
ուրախանալ-երջանկության մեջ ընկնել
ճարպիկ-վարժ մարմին ունենալ
թանկ-թանկ գին
սպառնալ-ատամ ցույց տալ
գունատվել-վախը բերանն առնել
էժան-ջրի գին