Արևոտ իմ ընտանիքը



Իմ ընտանիքի մասին ։Մեր ընտանիքը բաղկացած է հինգ անդամներից դա մայրիկս է, հայրիկս,տատիկս,պապիկս և ես։ Իմ հայրիկն ու մայրիկը շատ բարի և լավ ծնողներ են, նրանք ամեն հարցում ինձ հասկանում են և տալիս են լավ խորհուրդներ։Եթե ինչ,որ վատ բան եմ անում նրանք բացատրում են և խրատում։Նրանք ինձ համար ծնողներ չեն այլ ընկերներ,որոնց հետ կարող եմ կիսվել և ասել իմ գաղտնիքները։Մեր ընտանիքը հնարավոր է,որ փոքր է, բայց այդ փոքրիկ ընտանիքի մեջ ավելի շատ ջերմություն կա քան ավելի մեծ ընտանիքներում։Մեր ընտանիքում կա ավանդույթ,որ եթե ինչ որ կարևոր օր է լինում, մենք միշտ բոլորով հավաքվում ենք և նշում ենք այդ օրը։Իմ տատիկն ու պապիկն էլ են շատ լավը,երբ պապիկիցս բան եմ խնդրում նա ասում է․
-Հիմա ոնց քեզ մերժեմ,-և համաձայնվում է
Իսկ տատիկիս հետ միշտ դուրս եմ գալիս նա էլ երբեք ինձ չի մերժում։
Մեր տան արևը, իմ մայրիկն է,ես երբ նրա հետ եմ միշտ ուրախ եմ ու ինձ միշտ պաշտպանված եմ զգում, նա ամեն վարկյան իր երկար, կարմիր և մեծ շողերով տաքացնում է ինձ, նա իմ արևն է։Իսկ երբ հայրիկիս հետ եմ ես զգում եմ,որ նա ինձ պաշտպանում է և ինձ հետ ոչինիչ չի կարող պատահել, հայրիկս ինձ համար համ հայրիկ է,համ եղբայր և ընկեր։Կարող է ունենամ հազար հատ ընկերներ, բայց իմ մայրիկից ու հայրիկից լավ ընկեր չկա։

Ավետիք Իսահակյան, Ուշինարա

Հնդկական զրույց

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

***

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

***

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

***

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

***

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Չունեմ անցանոթ բառեր։
2. Զրույցի առանձին հատվածները վերնագրիր:

Ուշինարանի մերժումը

 Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

Աղավնին

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

Բացահայտում

— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:


3. Բնութագրիր Ուշինարային:
բարի,խելացի,հնարամիտ,կենդանասեր

4. Դուրս գրիր հիմնական ասելիքը ներկայացնող հատվածը:
Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

5. Այլ կերպ վերնագրիր զրույցը:
Բարի Ուշինարանը


6. 1-ին և 2-րդ պարբերություններում գտիր -ավոր վերջածանցն ունեցող բառերը:
դատավոր,ձևավոր,հեռավոր

7. Տրված բարդ բառերի երկրորդ արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ` սրտապատառ- սրտացավ
սրաթև-սրամիտ
պարտաճանաչ-պարտավորված
նորանոր-նորնորություն

8. Հոմանիշների բառարանի օգնությամբ գտիր տրված բառերին երկուական հոմանիշ:

Արդար-Անխարդախ, շիտակ
ճոխ-Պերճ, շքեղ,առատ
դեգերել-Հապաղել, տնտնալ
աղերսել-պաղատել,խնդրել
հռչակ-հայտնի,ճանաչված
թշվառ-Խեղճ, ողորմելի
հավերժական-Հավիտենական, մշտական
փերթ-տես Կտոր

9. Տեքստում ընդգծել հատուկ անունները:
Ուշինարան,Հիմալյայի,Գանգա,Վեդա,Բրահմի,Ագնի