Լրացուցիչ (տանը)
 Համեմատականությունների վերաբերյալ խնդիրների լուծումը

5) Ի՞նչ է ցույց տալիս երկու մեծությունների հարաբերությունը, եթե այն 1­ից մեծ է։ Իսկ եթե 1­ից փո՞քր է։

a\b մեծ է 1-ից։

6) Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

95.ա)=1003\10
բ)=2093\400
գ)=727\12
դ)=129\75

7) Երկու արհեստանոցներ 1 ամսում պիտի որոշակի քանակով ման­րակներ պատրաստեին։ Առաջին արհեստանոցը կատարեց աշխատանքի ­3/4ը, իսկ երկրորդը՝ առաջինից 3 անգամ պակաս։ Կարողացա՞ն արդյոք արհեստանոցները ժամանակին կատարել նախատեսված աշխատանքը։

լուծում
3\4×3\1=1\4
3\4+1\4=4\4=1
պատ՝ նրանք հասցնում են անել 1 ամսում։

8) Գտե՛ք`

Լրացուցիչ առաջադրանքներ

6) Ինչի՞ է հավասար աստիճանի թեքությունը (բարձրության հարաբերությունը խորությանը), եթե նրա բարձրությունը 18 սմ է, խորությունը` 30 սմ:

3\5

8) Գտե՛ք 100-ից փոքր պարզ թվերի քանակի հարաբերությունը 100-ից փոքր կենտ թվերի քանակին (կարող եք օգտվել պարզ թվերի աղյուսակից)։
25\50=1\2

12) Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել գերանը 6 մասի բաժանելու համար:
լուծում
5×50=250դրամ

13) Գտեք օրինաչափությունը և որոշեք, թե ինչ թվանշաններ պետք գրված լինեն դատարկ վանդակներում:

Հայկական լեռնաշխարհը

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:
     Հայրենիքը ինձ համար մի տեղ է որտեղ ինձ լավ եմ զգում, շատ գեղեցիկ երկրներ կան, բայց երբ գնում ես ուզում ես հետ գալ, քանի որ հայրենիքը քո տունն է և քո ընտանիքը, դու չես կարող առանց հայրենիքի ապրել։

    Ընտրած նախադասություններ
    1.Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
    2.Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը
    3.Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի։

    Ես սրանք ընտրեցի, քանի որ իրականում այս բառերը շատ ճիշտ են օրիանակ՝ բոլորի համար հայրնիքը շատ կարևոր է կամ, որ գրում են հայրենիքի համար ապրում և մեռնում են դա էլ է ճիշտ մենք մեր հողը պահելու համար մահանում ենք, բայց պահում մեր հայրենիքը։
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:

    Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ հայ ժողովրդի բնօրրան։ Հայկական լեռնաշխարհը ինձ համար ամենագեղեցիկ վայրն է , Հայկական լեռնաշխարհն ունի բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, դաշտեր,տեարժան վայրեր և ամնակարևոր շատ հին պատմություն։Այս պահին նաև ունենք Արագածը, որը հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
    Որդան կարմիրը միջատ է,որով հին ժամանակներում հայերը պատրաստում են կարմիր գույն։Որդան կարմիր միջատը միայն Հայաստանում կա։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-արվարձան
վատ լուր հաղորդող-գուժկա
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-բույր
կովերի խումբ-նախիր
ձկների խումբ-վտառ
մեղուների խումբ-պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:

2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել: 
Ականջին օղ անել-մտապահել
ահը սիրտն ընկնել-երկյուղել
անվանը մուր քսել-անարգել
անդանակ մորթել-տանջել
առյուծ կտրել-խիզախանալ
բռունցք  թափ  տալ-քարանալ
բախտը  ժպտալ-հաջողվել
բառերը  քամուն  տալ-շատախոսել
բերանը  բաց  մնալ-հիանալ

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ —լեռնագագաթ,սարագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն
սահադաշտ-խաղադաշտ
օրագիր-ձեռագիր
ցատկահարթակ-պարահարթակ,բարձրահարթակ
հոռետես- հեռատես, կարճատես
գինետուն-դեղատուն,խաղատուն
գործընկեր-դասընկեր

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

 1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
Ֆիզիկական երևույթների ընթացքում  նյութը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը,չի փոխանակվում այլ նյութի։ Ֆիզիկական երևույթը օրինակ ՝ բաժակի կոտրվելը,սառույցի հակվելը։

Ո՞ր երեևույթն է կոչվում քիմիական։
Այնպիսի երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի , այդ երևույթը կոչվում է քիմիական երևույթ։Օրինակ՝ Երբ փայտը վառում ես, այդ ժամանակ առաջանում են ուրիշ նյութեր օրինակ՝ մոխիր, ածխաթթու գազ և այլն։

Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական______մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.
ա) մեթանի այրումը,
բ) բենզինի թորումը բնական նավթից,
գ) պողպատի ժանգոտումը խոնավ օդում:

Ո՞րն է քիմիական երեւույթ.
1) շոգիացման հետեւանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,
2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,
3) բենզինի թորումը բնական նավթից,
4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում: