«Իմ մեկ օրը Արգիշտի Ա-ի օրոք»

Ես ինձ համար, սովորում էի իմ պատմության դասը (Արգիշտի Ա)-յի օրոք և հանկարծակի մտածեցի․
-Ինչ լավ կլիներ, որ ես հայտնվեի Վանի թագավորությունում և հայտնաբերեի նորություններ, որոնց մասին չգիտեն մարդիկ,- և այդ պահին կարծես Աստված ինձ լսեր, դրանից մի քանի րոպե հետո, ես հայտնվեցի Վանի թագավորությունում։
Սկզբում շատ զարմացած էի և խուճապի մեջ էի, քանի որ չգիտեի թե որտեղ եմ, բայց հետո երբ տեսա հեռվից Արգիշտի թագավորին, աչքերս ինձ չհավատացին և ես ուշաթափվեցի և երբ արթնացա տեսա, Արգիշտի թագավորին, բանը նրանումն էր,որ Արգիշտի թագավորը ինձ տեսել է ընկած և եկել է օգնության։
Ես վախեցած ասեցի
-Բարև ձեզ, դուք Արգիշտի թագավորն էք,-ես ասեցի
-Այո, ձեզ լավ էք զգում,- ես ասեցի այո և էլի հայտնվեցի տանը և մտածեցի սա ինչ կախարդանք էր, որ ինձ հետ կատարվեց։
Ես սկսեցի նկարել այն ինչ տեսել եմ այնտեղ և տեղադրցեի իմ բլոգում, որպեսզի բոլորը տեսնեին իմ նորությունը, ես իմ կյանի մեջ արեցի հայտնաբերություն,որը ինձ համար շատ կարևոր էր։

մարգարիտ

Մի իրի պատմություն. մարգարիտ

  Մարգարիտը  մեր նախնիների առաջին թանկարժեք զարդն է եղել: Առաջինը մարգարիտը հայտնաբերել են նախամարդիկ` որսի և հավաքչության ժամանակ: Իհարկե, նրանք հազիվ թե կռահեին, որ այդ տարօրինակ գնդիկը մարդկության պատմության ընթացքում կնվաճի մարդկանց իր արտասովոր գեղեցկությամբ։
   Մարգարտի ծագման  պատմությունը պատված է գաղտնիքներով և լեգենդներով: Որոշ հին ժողովուրդներ մտածում էին, թե  դա  լուսնի լույսն է ջրի մեջ սառած, իսկ մյուսները մտածում էին, որ  ծովային հավերժահարսի արցունքն է, կամ էլ կայծակի սառած լույսը կակղամորթների աչքերում: Մարգարիտը եզակի է նաև նրանով, որ  միակ թանկարժեք քարն է,  որը  վերամշակման կարիք չունի, և օգտագործվում է ոսկերչության մեջ իր սկզբնական տեսքով:

  Մինչ օրս հասել են իրեղեն  հաստատումներ այն մասին, որ հին շումերները մ․թ․ա 2300 թվականին իմացել են մարգարտի մասին և այն անվանում էին  «ձկան աչք»: Հին չինացի իմաստունների տարեգրության մեջ կան հիշատակումներ, որ չինացիները,  ապրելով մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչ  որ շումերները, օգտագործում էին մարգարիտը որպես նվեր իրենց առաջնորդներին։ Չինաստանից սկսվեց թանկարժեք քարերը մարգարիտների տեսքով մշակելու նորաձևությունը:

   Երկար ժամանակ` մինչև XV դարը, մարգարիտը համարվում էր ամենամեծ արժեքը։ Առաջնության դափնին նրանք կորցրեցին միայն ադամանդի պատրաստման գործընթացին տիրապետելուց հետո։ Սակայն դրանից  մարգարտի համբավը չի նվազել։ Օրինակ` XVI դարում մանր մարգարիտները օգտագործվում էին կանացի զգեստների զարդերի և գլխազարդերի համար։
  Մարգարտի պատմությունը Ռուսաստանում սկսվում է X դարում։ Այստեղ նրան բարեհաճ էին ընդունում, և դարեր շարունակ նա սիրված էր աշխարհիկ կանանց և հոգևորականների կողմից, նրանք  դրանով զարդարում էին հագուստն ու սպասքը։
 Եկեղեցին նույնպես դրական էր արձագանքել այդ թանկարժեք քարին: Նրանով զարդարում էին խաչերը, խույրերը, շուրջառները, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները և մեծ թվով եկեղեցական այլ առարկաներ։ Մարգարիտները մեծ պահանջարկ ունեին մենաստաններում։ Ձեռագործուհիները իրենց զբաղմունքը չէին տեսնում առանց այդ թանկարժեք իրի։ Նրանք մարգարիտներով ասեղնագործում էին հոգևորականների և միանձնուհիների զգեստները։ Հենց այդ  պատճառով  մարգարիտը ստացավ «Քրիստոսի հարսների քար» անվանումը: Առանձնահատուկ արժեք ուներ «Ամանորյա մարգարիտը», որն արդյունահանվում էր մեր երկրի հյուսիս-արևմուտքում։

  Մարգարիտը հայտնի էր նաև հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ: Այդ «ամերիկական» մարգարիտը արդյունահանվում էր գետերում և օգտագործվում  հնդկացիների համար որպես  զարդ։ Բայց ամենամեծ տարածումը ստացել է «ծովային» մարգարիտը, որն արդյունահանում էին հարավային երկրների ափերը ողողող  տաք ծովերի ծանծաղուտներում։

  Ամենալավ նմուշները հայտնաբերվել են Պոլինեզիայի ափերի մոտ և Պարսից ծոցում։ Այնտեղ արդյունահանվող մարգարիտն ամենաթանկն էր և ուներ իր անունը` «արևելյան»: Մարգարտի այդ  տեսակը կակղամորթների խեցիներից արդյունահանում էին  ջրասուզակները:

  Անցած դարասկզբին Ճապոնիայում գտել են  մարգարիտների արհեստական ​​աճեցման եղանակը։ Նրա հիմնական հատկությունները` փայլն ու ձևը, գրեթե չէին զիջում բնականին։    Մեր օրերում մարգարտի արհեստական ​​աճեցմամբ զբաղվում են հիմնականում չինացիներն ու ավստրալացիները։ Նման արտադրանքի մասնաբաժինը մարգարտի շուկայում հասնում է վաճառքի ծավալի մինչև իննսուն տոկոսը։

Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը: 

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ 

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաքաղջիկքույր , տունբառերը: 

Ուղական-քաղաք, աղջիկ, քույր , տուն
Սեռական-քաղաքի,աղջկա,քրոջ,տնի
Տրական-քաղաքին,աղջկան,քրոջը,տնին
Հայցական-քաղաքը,աղջիկը,քույրը,տունը
Բացառական-քաղաքից,աղջկանից,քրոջից,տնից
Գործիական-քաղաով,աղջկա,քույրի,տնի
Ներգոյական -քաղաքում,քրոջ,տնում

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները:  
Գործիական-փայտով
բացառական-ձեռքից
Տրական-երկրին
Ներգոյական-աշխարհում

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված: 

Հայրենիքիցբացառական հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքիցբացառական հեռու բլրիսեռական վրա:
Մոտենալով կարկաչուն գետակինտրական տղան փայտովգործիական ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրիսեռական մեջ:
Երկնքիսեռական կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերըհայցական, որոնք ավետում էին պայծառ օր: 



Գոյական, գործնական աշխատանք

1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Ծառ, սեղան,  ուսանող, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:
Պատասխան՝
Ծառ-ծառի,
այգի-այգու,
գարուն-գարնան
սեղան-սեղանի,
հոգի-հոգու,
որոշում-որոման
ուսանող-ուսանողի,
օր-օրվա,
ձմեռ-ձմռան
քույր-քրոջ,ընկեր-ընկեոջ
գինի-գինու,
ժամ-ժամի,
տանտիկին-տանտկնոջ,
հայր-հոր,
մայր-մոր
տւրուհի-տիրուհու,
ամիս-ամսվա,
եղբայր-եղբոր,
անկյուն-անկյան,
կորուստ-կորուստյան,
սյուն-սյան,
ուրախություն-ուրախության,
սեր-սիրո,
աղջիկ-աղջկա


2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
Որևէ մարդ
Ինչ- ինչ պատճառներ
ոչ մի ձայն
այլևայլ հակամանքներ
յուրաքանչյուր երեխա
ամբողջ դասարան
բոլոր մարդիկ

3. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:
Արկղ-արկղեր,
տղամարդ-տղամարդիկ,
գառ,գառներ
ժամացույց-ժամացույցներ,
գրագիր-գրագրեր,
նուռ-նռեր
հանդապահ-հանդապահներ,
ականակիր-ականակիրներ
ծրագիր-ծրագրեր,
հանքափոր-հանքափորեր,
նավթահոր-նավթահորներ
երեխա-երեխաներ,
օրագիր-օրագրեր,
մատենագիր-մատենագրեր,
դեղատուփ-դեղատուփեր,
խմբերգ-խմբերգեր,
գրաշար-գրաշարեր
տիկին-տիկնայք
թռչուն-թռչուններ
վագր-վագրեր
մեծատուն-մեծատուններ


4. Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի (լուրերին) :
Բ. Պատառոտված (հագուստներով) որբ (երեխաները)  կուչ էին եկել հարուստ (տների) (պատերի)  տակ:
Գ.  Հաստաբուն (ընկուզենիների) տակ` հասարակ (նստարաների) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկներ), (պատանիներ):
Դ. Աշխարհի (ցավերին) անտեղյակ` արևը բարձրանում է (սարերի) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռների) ալևոր (գլուխները), թշնամու ( բանակները), ծխացող (տները) լեցուն (գյուղերը) :