կրկնեք անցածը

573.
ա)-9
բ)-36
գ)+12
դ)-7

574.
Այո, իհարկե։

575․
Այո, քանի որ բացարձակ արժեքի ժամանակ (-)-ը դառնում է (+)։

576․
ա)

բ-

գ-

դ-

577․

բ-ն է ճիշտ պատասխանը։

578․

ա-ի ծավալը լինում է 60
բ-ի ծավալը 14 է

579․
180 x4=720

580․
ա-25\21
բ-1125\216
գ-37152\4704

Մենուա թագավորի մասին

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին: Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր: Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա. 835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար:

Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և՛ ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և՛ հատկապես ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությունը: Նրա օրոք էր, որ Ասորեստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչև այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարարական ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին):

Մխիթար Սեբաստացի օրեր

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Դասարանական աշխատանք

  1. Ներկայացրե՛ք մեխանիկական աշխատանքի օրինակներ:
    Օրինակ բազմոցը հրելիս, սեղանը տեղաշարժելիս։
  2. Ի՞նչ բանաձեւով է հաշվարկվում մեխանիկական աշխատանքը:
    A=FxS
  3. Ո՞ր դեպքում մարմնի վրա ազդող ուժն աշխատանք չի կատարում:
    Երբ որ տեղափոխություն չի լինում։

    4. Ինչո՞ւ են էներգիան եւ աշխատանքը չափում միեւնույն միավորով:
    Որովհետև նրանք նույն բաներն են։

    5. Ո՞րն է 1 Ջ աշխատանքը:
    Մարմնի աշխատանքը նշանակում ենք Ջ-ուներով։