Մենուա թագավորի մասին

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին: Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր: Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա. 835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար:

Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և՛ ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և՛ հատկապես ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությունը: Նրա օրոք էր, որ Ասորեստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչև այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարարական ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին):

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment