Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբարանկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Գնահատողական վերաբերականներկարմիր
Հաստատական վերաբերականներ։-դեղին
Սահմանափակման վերաբերականներ: –սև
Ցուցականմանուշակագույն
կամային-առանց ոչնչի
Զիջական-կապույտ
Ժխտական վերաբերականներկանաչ
Երկբայական վերաբերականներ:-վարդագույն
սաստկական-կապույտ




2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

1․Ես անկասկած կկատարեմ առաջադրանքները։
2․Նույնիսկ դու ունես համակարգիչ։
3․Այնուամենայնիվ չպետք է գնալ այդ քայլին։
4․Կարծես թե դու սխալվում ես։
5․Ցավոք, բայց մենք ընկերութուն չենք կարող անել։
6․Իրոք դու սխալ քայլ արեցիր։
7․Մանավանդ ինքը, շատ սիրուն էր։
8․Միմիայն դու կարող ես ինձ հանել այս վիճակից։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի,
միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment