Դպրոցական վեց տարիներս

Դպրոցը ինձ համար մի ուրիշ աշխարհ է, կարծես ամեն առավոտ արթնանում եմ գնալու այդ ուրիշ աշխարհը և ուրիշ կյանք։Այնտեղ մենք կարող ենք անվերջ շփվել ընկերների հետ, մարզվել, զբաղվել արվեստով և ամենակարևորը՝ ստանալ ուսում: Եթե հնարավորություն լիներ, կուզենայի  մի քանի օր մնալ դպրոցում գիշերակացով։ Ինչպես ասացի՝ դպրոցում գիտելիքների հետ ձեռք ենք բերում այլ հմտություններ մենք նախապատրաստվում ենք մեծ կյանքին։ Պատկերացնում եք՝ դպրոց չլիներ, մենք չէինք իմանա գրել, կարդալ նույնիսկ ամենատարրական բաները չէինք իմանա, այդ ժամանակ կյանքը կլիներ անիմաստ, մենք չէինք ունենա երազանքներ և նպատակներ։ Իմ դպրոցական 4 տարիները անցկացրել եմ ուրիշ դպրոցում, որը այդքան էլ չէի սիրում, երբ եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, կյանքս փոխվեց, ես սկսեցի սիրել դպրոցը, բայց նաև տխրում եմ՝ ինչու բոլոր դպրոցները այսպիննը չեն։ Մեր դարում երեխանների մեծ մասը գնում է դպրոց ստիպողաբար և չի էլ ուզում հասկանալ դպրոցի իմաստը, եկեք միասին փոխենք այդ համակարգը։
Այսքանով ուզում էի ասել, թե ինչ դեր ունի դպրոցը իմ կյանքում, իսկ հիմա եկեք ճանապարհորդենք դեպի իմ  դպրոցական վեց տարիներ։
Մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։
Անցավ վեց տարին, մի քանի ամսից  յոթերորդցի եմ, ես ուրախ եմ, դա մեծ բան է ինձ համար, կարելի է համարել ձեռքբերում, քանի որ ես ձգտում եմ սովորել և ստանալ հնարավորինս շատ գիտելիքներ, ապագայում հասնել իմ բոլոր երազանքներին, որոնք արդեն դարձել են նպատակներ։

նկարը նկարված է 5-րդ դասարանում, Արևելյան դպրոց


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment