Մխիթար Սեբաստացու օրեր


Ո՞վ է Մխիթար Սեբաստացին։Եկեք մի փոքր խոսենք, թե ում անունով է դրված մեր դպրոցի անունը։

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։

1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ ԼուսՄավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Կյանքի մասին

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

Վանական։

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին։

Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր։ Վերջապես, հասնելով Հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտ, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը։ Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը։ Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ։ Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն։

Մենք նոր իմացանք թե ո՞վ է Մխիթար Սեբաստացին և ինչպես է անցել իր կյանքը։Ընդհանուր գաղափար կազմեցին նրա մասին իսկ քեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է Մխիթարյան միաբանությունը։

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։




Գոյականի հոլով

131,132,133,139,141,142,143

131. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր-ընկերոջը,
եղբայր-ողբորը
մարդ-մարդուն
մարդկություն-մարդկության
խոսք-խոսքին
գործ-գործին
վերադարձ-վերադարձին

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

132. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր-ընկերոջից,
եղբայր-եղբորից
մարդիկ-մարդուց
հանդիպում-հանդիպումից
զրույց,-զրույցից
հարցուփորձ-հարցուփորձից

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

133. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա-երեխայով,
աշակերտներ-աշակերտով
ընկերներ-ընկերով,
գրականություն,-գրականությունով
մեքենա,-մեքենայով
սպորտ-սպորտով

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

139. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):-հմտություններին,լեզվին

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):-քաղաքին,զգացմունքներին

Դավանել ինչի՞ն:-սկսզբունքներին,կրոնին

141. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:-ընկերներին,բոլորին

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):-Աստծուն

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել ընտանիքին,հորը,դասը,մարդկանց
ներկել սխալը,զանցանք
կարոտել տատին,ընտանիքին,մարդկանց
մոռանալ մարդկանց, ընտանիքը ,հորը,դասը,զանցանքը

143. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Փարվել երեխային, թևին,աղջկան,Արային,Լուսինեին,մորը,մազերին,գեղեցկուհուն
գրկել թևը, երեխային, աղջկան, գլուխը, Արային, Լուսինեին, մազերը, մորը,գեղեցկուհուն
Բռնել թևը, աղջկան,Արային,գլուխը,Լուսինեին,մազերը,մորը,գեղեցկուհուն