Լրացուցիչ աշխատանք

Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները  և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին :

Բ. Պատառոտված հագուստներով0 որբ երեխաների  կուչ էին եկել հարուստ տների պատերի  տակ:

Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ, պատանիներ:

Դ. Աշխարհի ցավերին անտեղյակ` արևը բարձրանում է սարերը լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տներովդ դդդսսսսսսսսսսսս լեցուն գյուղերը :

2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Լեռ-լեռան,լեռ
սեղան-սեղանի
գիտնական-գիտնականի,
րոպե-րոպեի,
գինի-գինու,
տիրուհի-տիրուհու,
այգի-այգու,
հոգի-հոգու,
օր-օրվա
, ժամ-ժամվա,
ամիս-ամսվա,
գարուն-գարնան,
որոշում-որոշման, 
ձմեռ-ձմռան
քույր-քրոջ,
ընկեր-ընկերոջ,
տանտիկին-տանտիկնոջ,
հայր-հոր,
մայր-մոր
, եղբայր-ողբոր,
անկյուն-անկյան,
սյուն-սյան,
տուն-տան,
ուրախություն-ուրախության,
սեր-սերի
, կորուստ-կորստի,
աղջիկ-աղջկա:


  1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
    Ծառ-ծառի,
    գիրք-գրքի,
     ուտելիք-ուտելիքի,
    միրգ-մրգի,
    երեխա-երեխայի
    երեկո-երեկոյի
    ապակի-ապակու,
    թագուհի-թագուհու,
    ձի-ձիու,
    պատանի-պատանու,
    ցերեկ-ցերեկվա,
    տարի-տարվա,
    շաբաթ-շաբաթվա,
    գիշեր-գիշերվա,
    աշուն-աշնան,
    ուսում-ուսման,
    ամառ-ամռան,
    լեռ-լեռան
    մորաքույր-մորաքրոջ,
    դասընկեր-դասընկերոջ,
    տիկին-տիկնոջ,
    քույր-քրոջ,
    աներ-աներոջ,
    տեր-տիրոջ,
    կնքահայր-կնքահոր,
    մայր-մոր
    նախամայր-նախամոր,
    հորեղբայր-հորեղբոր,
    շուն-շան
    , արյուն-արյան,
    հեռագրասյուն-հեռագրասյան,
    ուրախություն-ուրախության,
    սեր-սիրու,
    գալուստ-գալստի,
    ծնունդ-ծննդի,
    աղջիկ-աղջկա

  2. Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
    Հրավեր-Մալենայի հրավերը իր ծնունդին, ինձ համար շատ կարևոր էր։
    , ստորոտ-Սարի ստորոտը շատ մեծ էր
    ,բարձունք-Ես հասա իմ բարձունքին
    ճանապարհ-Ճանապրհի երկարությունի ինձ դուր չեկավ,
    այգի-Այգու մրգերը շատ համեղ են։
    Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:

Աշնան նախագիծ

 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։





Աշունը իմ ներսում է, այլ ոչ թե դրսում։

Սիրում եմ աշունը, սիրում եմ նրա համար որովհտև այն մի ամբողջ կյանք է ինձ համար։Չհարցնեք. չգիտեմ՝ ինչու՞ է այդպես։Առավոտյան արթնանում եմ, նայում եմ կապույտ երկնքին, նայում եմ ոտքերիս մոտ լողացող իրենց  կյանքն ապրած տերևներին, նայում եմ ինձ արդեն հարազատ դարձած մեր տան դիմացի ծառերին,որոնք միշտ ինձ հետ են և ուրախ և տխուր պահերին։Սիրում եմ ծննդավայր Գյումրիիս աշնան շունչը, սիրում եմ աշնանային  աստղազարդ երկինքը, որն ամեն անգամ հիշեցնում է երազելու մասին։ Աշունն ինձ համար խորիմաստ եղանակ է, և ամեն տարի տարբեր սպասումներով եմ դիմավորում  նրան։ 
   Վերջապես իմ սիրելի պահը, անձրևը, աշնան անձրևը, անպատմելի են  զգացողություններս  աշնան անձրևից։ Այն  մաքրում է  բոլորի հոգիները, նոր շունչ ու կյանք է տալիս աշնան տխուր և ուրախ անձրևը, ստիպում է, որ մարդիկ ներեն միմյանց:  Աշնան անձրևը նաև իմ միջով է անցնում է և տանում  վատ հիշողություններս, տանում  մեր միջի չարը։

Աշունը իմ հոգին էլ է տարբեր երանգներով լցնում, ուզում եմ  թռչուն դառնալ ու սավառնել աշնան գաղտնիքներն  իմանալու համար։
Աշնանային յուրաքանչյուր օրը իր հետ բերում է նոր գույներ, նոր երանգներ և հյուսում նոր հեքիաթ: