Դաս 5. (09.10-13.10)

Դաս 5.    (09.10-13.10)

ԹԵՄԱ՝

Գլուխ II. Դինամիկա: Ներածություն:                                

§  8. Նյուտոնի  առաջին    օրենք:

§  9. Նյուտոնի  երկրորդ   օրենք:

Քննարկվող հարցեր՝

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:

2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Անկարգելորդը (պարաշյուտիստը) վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

img.gif

Փորձ 2՝

Ամենպարզ և մեզ հետ կատարվող օրինակ այն է,որ օրինակ մենք ավտոբոսւ մեջ է և երբ այն գնում է, մեր մարմինը ավելի առաջ է գալիս, քան սկզբից էր իսկ երբ կանգնում է մենք իսկույն մարմնով հետ ենք գնում։

Փորձ 3, անիմացիա՝

123.gif

4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Եթե ազդոցությունը համակշռված է և ոչ մի մարմին չի ազդում նրա վրա ապա այն ուղղագիծ հավասարաչափ է։

5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Երբ մարմնի համազորը զրո է , մարմինը գտնվում է դադարի վիճակում։


6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

Օրինակ՝ Երբ ավտոմեքենան արագ արգելակում է, այդ ժամանակ ավտոմեքենայի մեջ գտնվող ուղևորները իրենց արագությունն ու դիրքը փոխում են ավտոմեքենայի նկատմամբ և եթե մենք այս դեպքում որպես հաշվարկման մարմին վերցնենք ավտոմեքենան, ապա Նյուտոնի առաջին օրենքը չի գործում:

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  
Երբ ուրիշ մարմին ազդում է տվյալ մարմնի վրա արագությունը փոփոխություն է կրում։

8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:

9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

– մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

– մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 23-30-ը:

Լրացուցիչ առաջադրանք.

Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող  շարժումների վերաբերյալ:

Տեսանյութում լինի  մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումն ուղարկեք ինձ:

Դիտել տեսանյութեր.

Նյուտոնի երկրորդ օրենքը

Գալիլեյի տեսակետը շարժման և դադարի վերաբերյալ

https://learnpro.am/site/lesson/id/932

Իներցիայի երևույթը