CHECK YOUR PROGRESS.


I saw a friend of mine.He was looking in a shop window.I started to cross the road to say hello to him.While I was crossing the road I heard a noise.A bus was coming in my direction.The bus stopped very close to me.I was lucky it didin’t hurt me.


Fast-slow
cheap-expensive
beautiful-ugly
tidy-messy
quiet-noisy
easy-dificult

EX.B


2.Question 1 was easy. Question 4 was easier than question1, and question 6 was the easiest question of all.
3.Last night’s match was exciting, but Satirday’s match was more exciting than last night’s match was most exiting ever.
4.Yesterday was a bad day for me, but Thursday was worse than yesterday,aand Friday was the worst day of my life.

EX.B

2.Our dog can’t walk very well because he’s getting very old now.
3.I get a surprise yesterday. My uncle sent me some money.
4.The party was great, and I didn’t get home until midnight.
5.My brother says he get a good ideas when he daydreams.
6.I love Maths, and I’m always happy when I get the answer right.



1.Thay ran home quickly.
2.She smiled happily.
3.My brother speaks French fluently.
4.The hairdresser cut my hair very badly.
5.I answered all the questions easily.
6.Our team played very well.

Սեղան

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

Trapece (ne vienādsānu).JPG

Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:

AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:  

Սեղանի կողմերը, որոնք զուգահեռ չեն, կոչվում են սրունքներ:

AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են:  

Սեղանի հատկությունները․

Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:

Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:

Trapece (ne vienādsānu) 2.JPG

Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:

Ուղղանկյուն սեղան

Trapece (taisnleņķa).JPG

Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:

Հավասարասրուն սեղան

Trapece (vienādsānu).JPG

Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

Հետևյալ հատկությունները բնորոշ են միայն հավասարասրուն սեղաններին:

1. Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները զույգ առ զույգ հավասար են:

Trapece (vienādsānu) 1.JPG

2. Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են:

Trapece (vienādsānu) 2.JPG

AC=BD

Հավասարասրուն սեղանի հայտանիշները․

1. Եթե սեղանի հիմքին առընթեր անկյունները հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

2. Եթե սեղանի անկյունագծերը հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

Սեղանի միջին գիծը․

Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:

1.JPG

EF∥BC

EF∥AD

EF=(BC+AD)/2

Սեղանն ունի ընդամենը մեկ միջին գիծ:

Առաջադրանքներ․

1) Տրված է՝ ∢A=37°∢C=121° : Գտիր՝ ∢B,∢D-ն։

Trapece (ne vienādsānu).JPG


180-37=143
B=143աստիճան
180-121=59
D=59աստիճան

2)Հաշվիր ABCD սեղանի անկյունները, եթե ∢A=30°:

Trapece (vienādsānu).JPG

3) Տրված է՝ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտիր՝ EF-ը:

1.JPG

4)Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ -ի:

Տնային աշխատանք․

1) Նշիր ճիշտ պնդումը՝

ա)Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:

բ)Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:

գ)Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:

2)Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի

ա)կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

Ճիշտ պատասխան՝

բ)երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:

3) Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե

ա)նրա սրունքները հավասար են:

բ)նրա սրունքները զուգահեռ են:

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան, 16.10-20.10

1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիկան խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլ. յից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենսանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2. .Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգապահ,  բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորրություն,  անդրավարտիք, սիգապան-,  խորդուբորդ,  կմախք,  կծկտուր,  ճեպընթաց, դժոխք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

պատ՝
Երաշտահավ
խոտահունձ
բաժնեմաս
խոժոռադեմ
մրջնաբույն
բեռնախցիկ

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ-նախագիծ

նախ       դարձյալ-վերադարձ

հար        սպա-ենթասպա

արտ       տևել-հարատև

վեր         միշտ-վերադարձ

առ          սահման-արտասահման


5.. Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն


Պատ՝
ծակոտկեն, տերություն, քսուք, գողոն, ավելյալ, կթան։

6. Տրված  զույգ  բառերից  ընտրի’ր  մեկական  արմատ  և  կազմի’ր   մեկական  բարդ  բառ:

Տեսականի —  այլատարր-այլատեսակ

ապաշնորհ  —  մեծահոգի-մեծաշնորհ

գահակալ — բարձրաբերձ-բարձրագահ,բարձրակալ

սյունազարդ– հիմնավոր-սյունավոր

արշավախումբ —  հաղթական-խմբական

պատվարժան – ինքնամեծար-պատվամեծար

7. Կազմի’ր   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները:

Ցավատանջ-սրտացավ

որակազրկում-ցածրորակ, բարձորակ

մտավախություն-վախակող,մտաբաց

հոգատար-բարեհոգ

տեսագրություն-տեսագետ

նենգամիտ-գրանենգ

8. Տրված բառի ուղիղ և փոխաբերական  իմաստով   կազմի’ր 2 նախադասություն:

Փափուկ

Այս շատ մորթին իսկապես շատ փափուկ է։
Ինչու՞ ես երեխային այդքան կոպտում մի փոքր էլ փափուկ խոսքեր ասա։

9. Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել-ավերել

Այ որ քարը քարին չթողնեիր, այս օրին չեինք հասնի։

10. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ-նյարդայնանալ
Քո խոսքերը ինձ ափերից են հանում։

11. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել

Խելքդ գլուխդ հավաքիր և սկսիր լավ սովորել դասերդ։

12.Կազմի’ր   նախադասություններ  հետևյալ համանունով:

Եղանակ

Այս խնդիրն ունի լուծման 2 եղանակ։
Հեռուստացույցով լսել եմ, որ այսօրվա եղանակը անձրևային է լինելու։

13. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

Մթնշաղ – երեկո

Անդրավարտիք – տաբատ

Ցասում – բարկություն

Արփի – արեգակ

Փափագ – բաղձանք

Արգասիք – արդյունք

14.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

Կարևոր – երկրորդական

Փոքրոգի – Վեհանձն

Երանգավառ – դժգույն

Համր – խոսուն

Խորդուբորդ – ողորկ

Չոր – տամուկ

15. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը նա սիրում էր  նստել պատշգամբի առաջ  փռված պարտեզում,  որտեղ  անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող  սարերից և գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի էին դառնում  գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող  ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի  խոչընդոտից,   ձգտում   էր  դեպի երկնասլաց  սյուների  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)