ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Դաս 12.    (04.11-15.12)   

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Թեմա՝

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  

 1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:

 2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Բնության մեջ մեխանիկական շարժումները խիստ բազմազան են: Դրանցում իրենց յուրահատկությամբ առանձնանում են տատանողական շարժումները կամ մեխանիկական տատանումնները:

Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով: Տատանումներն ունեն բնորոշ հատկություն՝ կրկնելիություն:

 3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում տատանումները կրկնվում են, կոչվում է տատանման պարբերություն (T) :

 4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանում կատարելու համար անհրաժեշտ ժամանակամիջոցն է։

 5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

T=tn
Պարբերություն – T
Տատանումների պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է  t ժամանակը բաժանել այդ ընթացքում կատարված տատանումների n թվի վրա.

 6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։

 7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ 

Տատանումների հաճախությունը որոշելու համար անհրաժեշտ է տատանումների n թիվը բաժանել այն ժամանակի վրա, որի ընթացքում այդ տատանումները տեղի են ունեցել` ν=nt

Տատանումների T  պարբերության և ν հաճախության համար ճիշտ են այն բոլոր բանաձևերը`

T=1ν և ν=1T

 8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց:

Միավորների ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)` գերմանացի ֆիզիկոս Հ. Հերցի պատվին (1857−1894 թթ.

 9.  Քանի՞  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=1000 Հց
1ՄՀց=100000 Հց
1ԳՀց=109 Հց

10. Ինչպե՞ս են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

T=t/N
ν=N/t

11.Որո՞նք են տատանումների մարման պատճառները:
Արտաքին ուժերի ազդեցությունն է։

12. Ի՞նչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Եթե ճոճանակը մեկուսացած լինի արտաքին ազդեցությունից, ապա տատանումները կլինեն չմարող։

13.Ինչո՞ւ են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակը (թելավոր) բաղկացած է l երկարությամբ բարակ, թեթև թելից, որից կախված է m զանգվածով գնդիկ։


15. Ի՞նչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Մյուս նկարում պատկերված է զսպանակավոր  ճոճանակ։ Այս ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի  է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։

Damped_spring.gif

16.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են  ազատ տատանումներ::

mayatnik.gif


Damped_spring.gif

17.Ո՞ր տատանումներն են կոչվում սեփական:

Իմանալով տատանումների պարբերությունը` կարելի է գտնել ազատ տատանումների հաճախությունը: Այն կոչվում է տատանողական համակարգի  սեփական հաճախություն: Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ տատանողական յուրաքանչյուր համակարգ ունի իր բնութագրիչները, և առանց դրանք փոխելու անհնար է փոխել սեփական հաճախությունը::

18.Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Ազատ տատանումները ժամանակի ընթացքում մարում են: Այդ պատճառով գործնական նպատակներով ավելի հաճախ օգտագործում են ոչ թե ազատ, այլ հարկադրական տատանումները: Առավել լայնորեն դրանք կիրառվում են զանազան վիբրացիոն մեքենաներում:

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»:

Ներգծյալ և կենտրոնային անկյուն

1)Ըստ գծագրերի տվյալների՝ գտեք x-ը․

ա)


152+80=232
360-232=128
128;2=64

բ)


30×2=60
125+60=185
360-185=175

գ)

112+180=292
360-292=68
68;2=34

դ)


20×2=40
215+40=255
360-255=105

2)AB կիսաշրջանագծի վրա վերցված են C և D կետերն այնպես, որ

∪AC=57o, ∪BD=63o   

Գտեք CD լարը, եթե շրջանագծի շառավիղը 12 սմ է։

57+63=120
180-120=60

180-60=120
120;20=60
CD=
12սմ (հավասարակողմ)

3)AOB կենտրոնային անկյունը 30o -ով մեծ է AB աղեղին հենված ներգծյալ անկյունից։ Գտեք այդ անկյուններից յուրաքանչյուրը։

2x-x=30
x=30
2x=60

Շրջանագծի աղեղի աստիճանային չափը

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել BDH, ACG և մյուս աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Rl3.png

Աղեղը կոչվում է կիսաշրջանագիծ, եթե նրա ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծ է:

n

Կենտրոնային անկյուն․

Անկյունը, որի գագաթը շրջանի կենտրոնն է, կոչվում է նրա կենտրոնային անկյուն: 

Դիցուք O կենտրոնով շրջանի կենտրոնային անկյան կողմերը շրջանագիծը հատում են A և B կետերում: AOB կենտրոնային անկյանը համապատասխանում են A և B ծայրերով երկու աղեղ: Եթե <AOB-ն փռված է, ապա նրան համապատասխանում է երկու կիսաշրջանագիծ: Իսկ եթե անկյունը փռված չէ, ապա ասում են, որ այդ անկյան ներսում ընկած աղեղը փոքր է կիսաշրջանագծից, մյուսը՝ մեծ:

Շրջանագծի աղեղը կարելի է չափել աստիճաններով: 

Եթե O կենտրոնով շրջանագծի AB աղեղը փոքր է կիսաշրջանագծից  կամ կիսաշրջանագիծ է, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է AOB կենտրոնային անկյան աստիճանային չափին:

futj

Իսկ եթե AB աղեղը մեծ է կիսաշրջանագծից, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է 3600-<AOB:

m

Այստեղից հետևում է, որ շրջանագծի՝ ընդհանուր ծայրեր ունեցող երկու աղեղների աստիճանային չափերի գումարը հավասար է 3600:

Ներգծյալ անկյուն․

Այն անկյունը, որի գագաթն ընկած է շրջանագծի վրա, իսկ կողմերը շրջանագիծը հատում են, կոչվում է ներգծյալ անկյուն:

Iev_lenkis.png

Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա նա հենվում է՝

∡ACB=1/2∪AB

1. Նույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները հավասար են:

2. Կիսաշրջանագծի վրա հենված ներգծյալ անկյունը 90° է:

Iev_lenkis_taisns1.png
Iev_lenkis_taisns.png

Առաջադրանքներ․

1.Որքա՞ն է ներգծյալ անկյունը, որը հենված է 28° աստիճանային չափով աղեղի վրա:
28;2=14

2.Դիցուք BAC անկյունը 35° է:

Որքա՞ն է BnC աղեղի աստիճանային չափը․

5okBnC.png


35×2=70

3.Գտիր ASB անկյունը, եթե ASB աղեղի աստիճանային չափը 268° է:

268;2=134

4.Գտիր BOC և BAC անկյունները:

∪AB=130° ∪AC=150°

rinkis 1.JPG

130+150=280
360-280=80
80;2=40

5.Հաշվիր AOB եռանկյան անկյունները, եթե ∪AB=100°

2.png

180-100=80
80;2=40

6. ACB աղեղի աստիճանային չափը 260° է: Գտիր ∡AOB անկյունը:

360-260=100
100;2=50
∡AOB=50

Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ

Առաջադրանքներ․

Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․

ա. x-2x\8=-x\8
բ․7a\24
գ.2m-6m\6
դ․3a-3+2a\30=5a-3\30
ե.8x+12+3x-3\24=11x+9\24
զ․3a-6-4+2a\30=5a-10\30

ա.3-4\12x=-1\12x
բ.4+5\4m=9\4m
գ.2q+3\pq
դ․a-by\xy
ե.m2-n\mn2
զ․2a2+24b\6ab2

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․

ա․mc+mb\abc
բ.2ab-5an\mnb
գ.2ab-3b2/mb=2ab+8b2+4a\mb
դ.xz-yz-xy+zy/xyz=xz-xy\xyz=x(2-y)\xyz

ա․2x-3\x3
բ․7a-3am2/m4
գ.b4+a4\a5b7
e./3a z4-3b x6 y /x7y5 z5
զ.m7 n b3 +3mn2 a c5 /a4 b6 c 9

Մարդու կմախքը

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:
 
Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:
Image_1119.jpg
Գլխի կմախքը (գանգ)
Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։
Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։
Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։
Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։
Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերըկենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։
Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։
 
BiologiyaMishuk-85.jpg
Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։
Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։ 
 
Ուշադրություն
Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։
Իրանի կմախք
 
2fa8c120eac0fa42ef19e3cfa015ba16.gif
 
Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։
 
Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 3334 ողերից։ Վերջին 910 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (45 սերտաճած ող)։
 
Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։
 
stroeniepozvonkov.jpg
 
Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։
 
clip_image001.jpg
 
Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։
 
Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։
 
grudnaja-kletka01.jpg
 
Ուշադրություն
Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից:
Վերին վերջույթների կմախքը
 
Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։
Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։
 
Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։
 
i.jpg
 
Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։
 
Ստորին վերջույթների կմախքը
 
FEMALE_bones_white_00016 copy.jpg
Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։
Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։
 
Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։
 
i (1).jpg

Ռուսաստանի տնեսություն



Դասի հղումը

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։
Ռուսաստանի տնտեսությունը պայմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարածքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը զուգընթաց։Սկզբնական շրջանում գերակշռում էր գյուղատնտեսությունը։Դա նշանակում է, որ այս ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։
20-րդ դարի վերջին ԽՍՀՄ միասնական ժողովրդատնտեսական համալիրի կազլալուծումից հետո, երբ նրա կազմում գտնվող հանրապետությունները հատնվեցին տնտեսական մեկուսացման վիճակում, լիովին բացահայտվեցին դրանցից յուրաքանչյուրի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը։
Ռուսաստանի տնեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կեղմ է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։
Չկա ժամանակակից տնեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։Դրա հետ մեկտեղ, մեծ են տնտեսության հիմնական բնագավառների արտադրանքի ծավալները, որոնք պայմնավորված են մի շարք գործեններով, որոնցից գլխավորներն են՝

․ Բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսների առակյությունը

․համեմտաբար որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը ՝ հաշվի առնելով, որ վերջին տարիններին ազատ աշատատեղերի1/5-ը զբաղեցրել են ԱՊՀ-ց և հիմանականում Չինաստանից ներգաղթածները։

․մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ, այսինքն ներքին տարողունակ շուկա։

  1. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը



Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։
Ռուսաստանի տնտեսությունը պայմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարածքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը զուգընթաց։Սկզբնական շրջանում գերակշռում էր գյուղատնտեսությունը։Դա նշանակում է, որ այս ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։
20-րդ դարի վերջին ԽՍՀՄ միասնական ժողովրդատնտեսական համալիրի կազլալուծումից հետո, երբ նրա կազմում գտնվող հանրապետությունները հատնվեցին տնտեսական մեկուսացման վիճակում, լիովին բացահայտվեցին դրանցից յուրաքանչյուրի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը։
Ռուսաստանի տնեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կեղմ է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։
Չկա ժամանակակից տնեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։Դրա հետ մեկտեղ, մեծ են տնտեսության հիմնական բնագավառների արտադրանքի ծավալները, որոնք պայմնավորված են մի շարք գործեններով, որոնցից գլխավորներն են՝

․ Բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսների առակյությունը

․համեմտաբար որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը ՝ հաշվի առնելով, որ վերջին տարիններին ազատ աշատատեղերի1/5-ը զբաղեցրել են ԱՊՀ-ց և հիմանականում Չինաստանից ներգաղթածները։

․մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ, այսինքն ներքին տարողունակ շուկա։

Այդ գործոնները ապագայում էլ պահպանելու են իրենց ազդեցության ուժը և շարունակելու են դրականորեն ներգործել երկրի տնտեսական զարգացման վրա։

Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է։


Այն մի բարդ համալիր է ՝ բաղկացած հարյուրավոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից։ Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթեև արդյունաբերության ճյուղերը։

Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։ Ռուսաստանը ունի բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսներ։ Ռուսաստանի տնտեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կողմը տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։ Ռուսաստանում չկա այդպիսի ռեսուրս, որը ամբողջությամբ բացակայի։

Հայոց լեզու 6․12-8․12

1. Տրված սոսկածանցավոր բայերը դարձնել պատճառական:
  Քարանալ, վախենալ, հագենալ, մոտենալ, առաջանալ,բարձրանալ, իջնել, թարմանալ, հագնել, հասնել, թռչել, փախչել, կպչել,

քարանալ-քարացնել
վախենալ-վախեցնել
հագենալ-հագեցնել
մոտենալ-մոտեցնել
առաջանալ-առաջացնել
բարձարնալ-բարձրացնել
իջնել-իջեցնել
թարմանալ-թարմացնել
հագնել-հագցնել
թռչել-թռցնել
փախչել-փախցնել
կպչել-կպցնել

2. Տրված պարզ բայերը դարձնել պատճառական:
Քայլել, կարմրել, սովորել, խոսել, պարզել, լռել,խմել, վստահել, վազել, պայթել, ծիծաղել, փայլել:

քայլել-քայլեցնել
կարմրել-կարմրեցնել
սովորել-սովորեցնել
խոսել-խոսեցնել
պարզել-պարզեցնել
լռել-լռեցնել
խմել-խմեցնել
վստահել-վստահեցնել
պայթել-պայթեցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել

3. Տրված բայերը դարձնել բազմապատկական:
Մրել, պատռել, ցատկել, կտրել, նստել, պոկել, կոտրել, կրծել,թռչել, խոցել, մորթել, գրել, խշշալ, վազել, փայլել, դողալ, փշրել:

մրել-մրոտել
պատռել-պատռոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրորտել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրոտել
կրծել-կրծոտել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել
խշշալ-խշոտտել
վազել-վազվզել
փայլել-փայլփլել
դողալ-դողդողալ
փշրել-փշրոտել

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծել 3 պարզ բայ:
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, սովորել, խայտալ, որոտալ, հեծկլտալ

5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծել ճիշտը.:
ա. Նա ինձ նրբորեն (հասկանալ տվեց, հասկացրեց), որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:


6. Տրված բառերին ընդհանուր վերջ գտիր։ 

ա) քար, ծով, շաղ,  ձոր, գետ, թառ-ափ

բ) կապ, ար, ձագ, համ, խավ, կամ-ար

7․ Տրված բառերին ընդհանուր սկիզբ գտիր։ 

ա) այծ, հանք, աղ, ափ, ավան, այր  –

բ) շար, կեր, գամ, իժ, ճառ, վար

8. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բայերը:
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
դ. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
ե. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
զ. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
է. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ը. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր

9. Ընդգծի՛ր ժխտական 3 բայաձև:
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչելչանցնել
բ. չարադեմ, չաղոթեմչորացաչուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկացչկարդալ, չքանալ:

10. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը
:

ա. Աղջիկը, մոմակալը ձեռքին, քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից:
բ. Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ. Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի):
դ. Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից:
ե. Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից:
զ. Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է. Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել,  թողել) և վերադառնալ խրամատ:

11. Ընդգծի՛ր 3 ածանցավոր բայ:
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչելթռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել:

12. Ընդգծի՛ր պատճառական ածանցով 3 բայ
:
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել:

13. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ:

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, խշխշալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. ծախծխել, փոշոտել, նստոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ:

14. Նախադասություններից դուրս գրիր բայերը, որոշիր դեմքը, թիվը ժամանակը:

Երբեմն լինում են պահեր, երբ սարսափելին գրավում է մարդուն հետաքրքիր տեսարանի պես, և մարդ անդիմադրելի ցանկությամբ ուզում է տեսնել այն, թեկուզ վտանգի իրեն։

Երբ գրկում էի նրան՝ այդ նազելի էակին, և նայում լեռնային աղբյուրների նման նրա վճիտ աչուկների մեջ, տեսնում էի, որ այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ կա։

Թեև մենք իրարից մինչև օրս գաղտնիք չունեինք, բայց վերջերս զգալի կերպով նա լռակյաց էր դարձել, խուսափում էր խոսել այն զգացմունքների մասին, որ բռնկվել էին իր հոգում։

Ես հավատացրի, թերևս համոզեցի նրան, որ հույսը իրական բան է, և հուսացողը կհաղթի։


Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք բոլորս ունենք մեր ընտանիքը։ Ընտանիք դա մի համախմբված խումբ է մեզ շատ հարազատ մարդկանցով։ Ընտանիքը մեծ նշանակություն ունի, քանի որ նա է հիմքը և նա է սկիզբը հասարակության։

Ընտանիքում լավ հարաբերություններ;
Ընտանիքում լավ հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, քանի որ պետք է լինի փոխհարգանք երեխայի և ծնողների միջև։Ծնողը պետք է ընկալի այն փաստը, որ այո երեխան ունի իր անձնական տարածքը և ինչ որ դեպքերում պետք է երեխային թողնել մենակ և երեխան նույնպես պետք է հարգի և գնահատի ծնողի արածը։Եթե այս ամենը լինեն ընտանիքում ապա ընտանիքում կլինեն առողջ հարաբերություններ։

Մեծ և փոքր ընտանիքներ։

Մեծ ընտանիքում ավելի է հոգսը շատանում, երեխաներին նայել, ֆինանսը պետք է թույլ տա մեծ ընտանիք ունենալ, քանի որ ես մտածում եմ որ ցանկացած ծնող ուզենալով իր երեխային ամենինչով բավարարել , պետք է նաև մտածի իսկ եթե ես երխա ունենամ ես կկարողանամ պահել, այլ ոչ թե ժամանակի ընթացքում հասկնաալ որ չես կարող և թողնել երեխաներին առանց տանիք կամ էլ մանկատներ ուղարկել։
Ոչ մի վատ բան չեմ տեսնում մեծ ընտանիքներում, եթե ֆինանսը բավարարում է։

«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես էր երեկոն եկել, անչափ արագ անցան ժամերը: Առավտովանից ի վեր նստած պատուհանի առջև` որից ծակերից դեկտեմբերի սառը հովը ներս էր մտնում սուր դանակի պես ու մտնում էր իր արդեն մրսած մարմնին մեջ` Սուրբիկը գրեթե չէր շարժվում տեղերից: Պատառոտված բազմոցին անկյունը կծկոտված` օրը անցնում էր դիտելով իրենց դեմի հարուստ ընտանիքի բնակարանը եկող — գնացողներին ու այնտեղի տիրած իրարանցումը, և անչափ թաղված էր այդ տեսակ հայեցողության մեջ, որ գրեթե չէր զգում ցուրտը:


2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Պատմվածքը իսալեքի երևում է հոր առակի մեջ, որ չպետք է դատել դիմացինին իր ունեցվածքով։

3.Վերլուծիր պատմվածքը:

Աղքատ ընտանիք, ով չուներ գրեթե ոչինիչ։
Ձմեռ, ցուրտ էր աղքատ ընտանիքի տանը իսկ նրանց դիմացի ընտանիք տանը ամանօրյա մեծ հավաքույթեր էր։Մայրը՝ Սուրբիկը նստած նայում էր և հետևում անցուդարձին, նա նույնիսկ մոռացել էր ցուրտի մասին։Ամանորյա հրաշալիք էր այդ տանը շատ հյուրեր, նվերներ և այլն։Իսկ տղան նույնիսկ մրգի կարոտ մնաց, իր հայրը չուներ հնարավորություն նվեր գնելու, սակայն իրավիճակը սփոփելու համար տղային պատմում է մի առակ որի իմաստը կայանում էր նրանում, որ հիմա ովքեր որ հարուստ են երկնային կյանքում նրանք կլինեն դժոխքում իսկ ովքեր աղքատ են դրախտում։Տղան շատ հասոն պատասխանեց և ես ավելի հավանեցի տղայի պատասխանը։Նա ասեց, թող երկիր մլորակում լինի այդ ամեն ինչը։
Այս պատմվածքը և տխուր էր, և կատակներ էր ներառում իր մեջ։