Թարգմանություն

Լինում է, չի լինում մի բադիկ է լինում,որը ապրում էր Աֆրիկայում։Նա անգլիացի բադիկ էր և նրա անունը Միրանդա էր։Նրա ցանկությունն էր գնալ Անգլիա և խաղալ աղջիկների ու տղաների հետ, ովքեր ապրում էին այնտեղ:Այսպես նա հաջողություն ասեց իր ընկերներին՝առյուծներին, վագրերին ու կապիկներին, բայց ոչ կոկորդիլոսներին:Նա ատում էր կոկորդիլոսներին։Նա  շատ տխրեց, որ թողեց իր ընկերներին, բայց համարձակ թռավ։Շատ մղոններ անցավ և տեսավ միայն անտառը,բայց հետո նա տեսավ ծովը։Հետո նա եկավ Իտալիա։Նա տեսնում էր երեխաներին նրանք խաղում էին ավազներով։Հայրն ու մայրը նստած էին և ոչինչ չէին անում և դա Միրանդայի համար հիմարություն էր։Հետո նա հասավ լեռներին և ստիպված էր թռչել բարձր, որպեսզի հաղթահարեր դրանց։Օդը սկսեց դառնալ ավելի սառը և ավելի սառը և սկսեց ձյուն տեղալ։Նա լսեց  երգի ձայնը o՜։Այն գալիս էր ավելի մոտ և ավելի մոտ և Միրանդան հիշեց հայտնի Ֆրանսիական երգը։Մշուշի միջից թռավ ֆրանսիական ծիծեռնակների մի ամբողջ երամ, այն թռչում էր դեպի հարավ, դեպի Իտալիա։Երբ նրանք անցնում էին բոլորը թևերը թափահարեցին և  ողջունեցին։Եվ Միրանդան թափահերց իրենը։Նա շատ հոգնած էր և քաղցած։Ձյունը սկսեց ավելի արագ և ավելի արագ գալ։
Նա չէր կարողանում տեսնել իր դիմացի դաշտը և թռչում էր ձյան միջով՝ ցրտից սառած։Ամբողջ ժամանակ նա մտածում էր ամռան օրերի մասին, անգլյական լճակների և երեխաների, որոնց նա պատրաստվում էր հանդիպել և խաղալ նրանց հետ։Նրա կտուցը միշտ ուղղված էր դեպի Լոնդոն:Նա ժամերով թռնում էր այսպես։ Քամին և ձյունը հանկարծակի դադարեցին։ Իր վերևում նա կարողանում էր տեսնել աստղեր իսկ ներքևում տեսնում էր մեծ քաղաքի պայծառ լույսերը։Դա Լոնդոնն էր։Նա թռավ ներքև և վայրէջք կատարեց լճակի մոտ։Կար փոքրիկ կղզի լճակի կենտրոնում դատարկ բույնով,կարծես այն ստեղծել էին  իր համար։Նա գոհ էր։ Նա լճակի խոտ կերավ և գնաց բույնը  և պատրաստվեց քնելու, երբ լսեց ինչ որ մեկի բղավոցը․
-Միրանդա բադիկ,միրանդա բադիկ։
-Ես եմ,-նա լողաց դեպի լճակի ափ և այնտեղ կար մի տղա։
—Հեռագիրը ձեզ համար է,-Ասաց տղան
-Ստորագրեք այստեղ,խնդրում եմ,-Միրանդան ստորագրեց։Հետո հեռագիրը կտուցով բռնած լողած  դեպի իր բույնը։Օ՜հ, նա ուրախ էր։Նա բացեց այն։Այն Աֆրիկայի աղջիկներից և տղաներից էր և այնտեղ գրված էր։
Միրանդա,Միրանդա,Միրանդա բադիկ,
Ահա ձեզ հաջողություն մաղթելու ուղերձ;
Աֆրիկայի երեխաներից է <Օհ թանկագին բադիկ>
Հետևիր քեզ մենք մտածում ենք քո մասին։
Ճանապարհի դիմացի պանդոկի լուսյերը մարեցին։Նա լսում էր, որ մարդիկ մեկը մյուսին ասում էին բարի գիշեր։Դրանից հետո լռություն տիրեց։Նա դրեց հեռագիրը մի թևի տակ, իսկ կտուցը մյուս թևի և քնեց։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment