Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։

Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին[1]։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
  • Պատմական թանգարան (1935 թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment