Վայոց ձոր

Վայոց ձորի մարզմարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորությունՎայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment