Վան թագավորության մասին

Վան թագավորության մասին

Սկսվում է Ք.ա. IX դարում, Արամե արքայի օրոք:
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։Արամե, Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 թվականներին։
Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համա­հայկական թագավորությունը:
Արդեն այդ ժամանակ Ուրարտուն ուներ հզոր բանակ, ամրացված քաղաքներ, որոնցից հայտնի են երկուսը` Արծաշկուն և Սուգունիան:

Պետության կազմավորումն ավրատվեց IX դարի վերջին` Սարդուրի I, Իշպուինի և Մենուա արքաների օրոք, որոնք իրագործեցին պետականության հիմքը կազմող բարեփոխումների մի ամփոփ ծրագիր: Դրանց արդյունքում երկիրն ստացավ պետական գրավոր խոսք` ուրարտերենը,    մայրաքաղաքը սահմանվեց Տուշպան, հետագայի Վանը, որն ամրացվեց հզոր պարիսպներով, կառուցապատվեց և դարձավ Հայկական լեռնաշխարհի հոգևոր, մշակութային ու քաղաքական կարևոր կենտրոնը: Ձևավորվեց պետական կրոնը և պանթեոնը, որի մեջ ընդգրկված էին տարածաշրջանի բոլոր քաղաք-պետությունների, իշխանությունների և ցեղապետությունների գլխավոր աստվածներն ու աստվածուհիները: Երկիրն ունեցավ նաև օրացույց, չափ ու կշռի ստանդարտներ, ըստ զորատեսակների կարգավորված և երկաթե զենքերով զինված բանակ: Կարգավորվեցին սոցիալական հարաբերությունները, հողին տիրապետելու իրավունքներն ու սկզբունքները:

Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ 

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները։
Ասորեստացիների հարձակումը ավելացավ և դրա համար նրանք մի խումբ դարձան և այդ միասնականությունից ավելի ուժեղացան և կարողացան հաղթել թշնամուն։

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը։

Իշպուին- Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։

Մենուա-Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։

Սարդուրի Ա-Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։

Իմ կարծիքով ամեն մարդ ունեցել է իր կառավարման ձևը։


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment