լրացուցիչ առաջադրանք, «Վանի թագավորության քաղաքները»

 Մ.թ.ա 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի առաջին քառորդում մեկը մյուսի ետևից հանդես եկան ուրարտական նորանոր քաղաքներ։ Այս շրջանից սկսած Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում հարյուրավոր բնակավայրերի կառուցման մասին, որոնք բոլորն էլ քաղաքներ են անվանվում։ Սակայն հնագիտական աշխատանքներից պարզվել է, որ քաղաք կոչվածներից շատերը պարզապես ռազմական նպատակներով կառուցված բերդ-շեներ էին և իսկական իմաստով քաղաքներ չդարձան։ Սրանց թիվն իրոք հարյուրների էր հասնում՝ սփռված լինելով թագավորության ամբողջ տարածքով՝ Մալաթիայից մինչև Թավրիզ։ Բավական է նշել, որ միայն Վանա լճի շրջակայքում և Մշո դաշտում 50-60 այդպիսի քաղաքներ և քաղաքային ավաններ կային։ 

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ՝
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ2

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment