ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

1․Ովքեր էին սելջուկ-թուրքերի։Երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։

Ալթայից Միջին Ասիա ընկած տարածքում ապրում էին քոչվոր թյուրքական ցեղեր։ Xդարի երկրորդ կեսին նրանց մի մասը, միավորվելով առաջնորդ Սելջուկի շուրջը, ստեղծեց սելջուկյան պետությունը։
XI դարի կեսերին՝ Անիի Բագրատունյաց թագավորության  անկումից երկու տար անց (1047թ․) սելջուկյան հրոսակները ներխուժեցին Հայստան։Նրանք գրեթե անարգել հասան կենտորնական գավառներ և զորքը բաժանելով մասերի, սկսեցին ասպատակել երկիրը։Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին  Բարձր Հայքում՝ Մանանաղի  գավառում։

2.Ինչ քայլեր ձեռնարկեց Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։

Բյուզանդիայի անհեռատես քաղաքակնությունը։ Բյուզանդացիները սակայն Վասպուրականը և հայկական մյուս երկրամասերը չդարձրին սելջուկներին հետ մղլու ամուր հենակետր։Ավելինէ կայսրությունը շարունակեց հայկական հողերը գավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հռացնելու իր անհեռատես քաղաքականությունը։
Հայ բնակչությանը դրեցին ծանր հարկեր։Հալածանքնր սկսվեցին Հայոց եկեղեցու դեմ։Ինչպես ցույց տվին հետաքա իրադարձությունները, Բյուզանդիան, թուլացնելով քրիստոնյա Հայաստանը, խոցելի դարձրեց կայսրության արևելյան սահմանները։


3.Թվարկել Թյուրք-սելջուկների արշավանքները, նրանց հետեւանքները։

Առաջին արշավանքը եղել է ՝ հայաստանում։Երկրորդ և երրորդ արշավանքները եղել են նույնպես՝ Հայստանում 1048թ․-ին։

4.Որտեղ և երբ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև, ինչ արդյունք ունեցավ այն։

Մանազկերտի ճակատամարտ, վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ, 1071 թվականի օգոստոսի 26-ին։Այս ճակատամրտը ավարտվեց Բյուզանդացիների պարտությամբ։

5.Ինչպես զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։

XII դ. սելջուկների դեմ պայքարում ձևավորվեց հարևան քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների ռազմական դաշինքը: Հայ–վրացական զինակցությունը նոր փուլ թևակոխեց վրաց Բագրատունի թագավոր Դավիթ Շինարարի օրոք (1089–1125)։

6.Ներկայացրեք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները։

Լինելով խելացի, եռանդուն եւ հեռատես անձնավորություն՝ Սարգիսը, որ տեղափոխվել էր Լոռի, կարողանում է դառնալ խոշոր ֆեոդալ եւ մեծ ազդեցություն ունենալ վրաց Բագրատունիների արքունիքում։ Նրա համագործակիցներն են դառնում որդիները՝ Զաքարեն եւ Իվանեն։ Հմտորեն օգտվելով իրենց բարձր եւ ազդեցիկ դիրքից՝ Զաքարյանները ձեռնամուխ եղան իրենց նվիրական նպատակի իրագործմանը՝ ազատագրական պայքար մղել սելջուկյան տիրապետության դեմ եւ վերականգնել հայկական պետականությունը Բագրատունյաց Հայաստանի տարածքով մեկ։ Եվ դա նրանց հիմնականում հաջողվեց՝ 12-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատագրեցին Հյուսիսարեւելյան Հայաստանի մեծագույն մասը եւ ստեղծեցին իրենց իշխանությունը՝ փաստորեն դառնալով հայ Բագրատունիների իրավահաջորդները։ Դա հայոց պետականության վերականգնում էր, եւ զուր չէ, որ ժամանակակիցները Զաքարյանների իշխանությունը կոչում էին «աշխարհակալություն», «աշխարհակալ տերություն», պարզապես՝ «պետություն», իսկ Զաքարյաններին էլ՝ «թագավոր», «արքա», դրանով իսկ արտահայտելով նրանց իշխանության իրական բնույթն ու փաստական դրությունը։

Զաքարյանների իշխանությունը, որ գոյատեւեց մինչեւ 14-րդ դարը, ձեռք բերվեց ազատագրական պայքարի եւ արյան գնով, բայց դարձավ հազվադեպ հանդիպող մի բախտավոր շրջան հայոց բազմադարյան պատմության մեջ։ Զաքարյանները կարողացան ստեղծել բազմահազարանոց ամուր բանակ, պետական իրավասության բարձր մակարդակ եւ դրանով իսկ նեցուկ դառնալ երկրի տնտեսական եւ մշակութային նոր վերելքներին, տեր կանգնել նախնյաց ժառանգությանը։

Զաքարյանների իշխանապետությունը պատմության մեջ հիշատակվում է նաեւ Զաքարյան Հայաստան անունով։ Հաղարծնի վանքի քարե արձանագրությունը Զաքարյան Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության ոսկե էջերից մեկն է։



7.Մոնղոլական ցեղերը ում գլխավորությամբ միավորվեցին։ Ինչ տարածքներ նվաճեցին մոնղոլները։

XIII դ. սկզբին մոնղոլական տափաստան- ների ռազմաշունչ քոչվոր ցեղերը, միավորվե- լով իրենց առաջնորդ Չինգիզ խանի շուրջը, իրականացրին լայնածավալ նվաճումներ: Նրանք հարևան Չինաստանից հասան Հայ- կական լեռնաշխարհի սահմաններին: Մոնղոլ- ները դաժան դատաստան էին տեսնում նվաճ- ված երկրների բնակչության հետ:

1220 թ. աշնանը մոնղոլական զորքերն ան- ցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաս– տանի տարածքը: Ապա նրանք Արցախի հա- րավարևելյան սահմանով ներթափանցեցին Վահրամյաններին ենթակա գավառներ և շարժվեցին դեպի Վրաց մայրաքաղաք Տփղիս: Թշնամու դեմ դուրս եկան վրացական գոր- քերը՝ արքա Գեորգի Լաշայի և նոր ամիրսպա- սալար նշանակված Հովհաննես Զաքարյանի գլխավորությամբ։

Մոնղոլները, դիմելով կեղծ նահանջի, հայ– վրացական ուժերին ծուղակի մեջ գցեցին Կո- մանի դաշրում և հաղթանակ տարան։

8.Ինչպւսին էր Հայաստանի վիճակը XVդարում։Հայկական ինչ իշխանություններ կային այդ ժամանակ 

  1. Հայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև
  2. Հայաստանը պարսկական և օսմանյան վարչական բաժանումներում և հայկական իշխանությունները

9.Մեկնաբանել

Չինգիզ խան՝
Ողջ աշխարհը գիտի Չինգիզ խանին որպես մեծ նվաճողի, ով հիմնադրեց մարդկության պատմության ամենամեծ կայսրությունը: Իր դաժանությամբ և անողոքությամբ նա վախ էր ներշնչում ողջ Արևելյան Եվրոպային, Միջին Ասիային, Չինաստանին և Կովկասին:Մողնղոլիայի բնակիչների համար Չինգիզ խանը ազգային հերոս է։Բացի մոնղոլական կայսրության ստեղծումը՝ նա նաև վերականգնեց Մետաքսի ճանապարհը, միավորեց պատերազմող ցեղերին, հարաբերական կայունություն հաստատեց համաշխարհային քարտեզի վրա:

Կուրմանի ճակատամարտ-Չինգիզ խանը 1219 թ. նվաճեց Միջին Ասիան ու Պարսկաստանի հյուսիսը, իսկ 1220 թ. Ատրպատականի վրայով մտավ Աղվանք: Դրա վրա վրաց թագավոր՝ Գեորգի Լաշան Զաքարյան Իվանեի հետ հայ-վրացական միացյալ բանակով Կուրմանի մոտ ճակատամարտ տվեցին, սկայն մեծ պարտություն կրեցին մոնղոլներից:

Լենկ Թեմուր՝
Լենկթեմուր (ապրիլի 81336 ՇիմքենտԹեմուրյանների պետություն), միջինասիական զորապետ, ամիրա (1370-1405) ։ Մարտում վիրավորվելով՝ ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1372-1405–ին ձեռնարկել է ավելի քան 20 խոշոր արշավանք և ստեղծել աշխարհակալություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, ԱֆղանստանըԻրանը, Միջագետքը, ՀայաստանըՎրաստանը և Ատրպատականը։ 1380-90–ական թթ Լենկթեմուրը ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե ՀորդայիՀնդկաստանի, իսկ 1400-02–ին՝ թուրքական սուլթան Բայազիդ I–ի դեմ։ Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկթեմուրի մահվան պատճառով։ Լենկթեմուրը աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։

Գեորգի Լաշա՝

Գեորգի IV Լաշա (1191Վրաստան – 1223Բագավան), Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment