Հայոց լեզու, 11.12-15.12, 8-րդ դասարան

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայներ

1.Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

2.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։

Նա քաջաբար մոտեցավ ինձ և ասեց այն ինչ ուզում էր ասել այսքան տարիներ։
-Սա ամբողջովին քոնն է տղաս․-ասում էր մայրիկը
Նա ուժգնորեն սեղմեց սեղանի, որի արդյունքում այն ջարդվեց։
Դու ամենուրեք ես, ի՞նչ է հետևում ես ինձ։
Ես քեզ շատ- շատ եմ սիրում և հավատում։

3.Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

4․. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

5․Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

6․Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

7․Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն վաղուց ծերացել է ու արդեն չի կարող երկիրը կառավարել: Ես ցմահ  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա մշտապես կստանա իմ թագը և այսուհետև կկառավարի իմ ժողովրդին:

8․Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմզ լիսվին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  միշտ մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները  աստիճանաբար սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Անդադար բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը գրեթե  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը ամենօր  ավելի էր  վատանում:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-
դիվանագետ-
ընկեր-
գազան-
խումբ-
եղբայր-
վերջ-
ազգ-
նյութ-
գլուխ-
բարեկամ-

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-
օրեցօր-
տարեցտարի-
խորապես-
մեն-մենակ-
կուզեկուզ-
հավիտյան-
բարոյապես-
հայրաբար-
լռելյայն-
բերնեբերան-
խումբ- խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—
խոլ—
դաժան—
էական—
խոնարհ—
թեթև—
բարեխիղճ—
մեղմ—
խիզախ—
քաջ— 
բարեխիղճ-

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment