հայ ժողովրդի ծագումը

Հայկական ավանազրուցները

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։
Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։

Հունական ավանդազրույցները

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։


Վրացական ավանդազրույց

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան։ Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց։

Այս ավանդազրույցի հիմնական արժեքը այն է, որ այնտեղ հիանալի կերպով արտահայտված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը և համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ։

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։



Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment