Առաջադրանք, նոյեմբերի 1-8-ը, 7-րդ դասարան,Արշակ Երկրորդ, Պապ թագավոր

Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն` Տիրանին (339-350 թթ.), Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին` Տրդատը, և թոռները` Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները: Սակայն Սասանյանները շարունակում էին իրենց թշնամական գործողությունները:

Տիրանը խնդիրներ ուներ նաև երկրի ներսում։Օգտվելով Տիրանի համար ստեղծված վատ իրավիճակից Ատրպատականները դավադրաբար ձերբակալում է ածուխով աչքերը դաղում ու տանում Պարսից արքա՝ Շապուհի մոտ։Նրան ձերբակալում ն, բայց ժամանակ անց բաց թողնում։Այդ ժամանակ արդեն Մեղ Հայքի թագավորությունն անցնում է Տիանի մյուս որդուն ՝ Արշակ II ին։

Արշակ II-ի քաղաքականությունը։

Արշակ II -ը (350-368) դարձավ հայ Արշականունիների ամենանշանավոր արքաներից մեկը։Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը ՝ արքայազն Տրդատին։Սակայն Արշակը չընկճվեց։Նրա խորհրդով Ներսես Ա կաթողիկոսը միջնորդնեց,որ Գնելն ու Տիրիթը վերադառնան Հայաստան։
Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։Գնելը ամուսնանում է Փառանձեմի հետ, բայց Տիրիթը սիրահարված է լինում Փառանձեմին։Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ, սակայն վերջինս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկում։Այդ դեպքից հետո Արշակը ամուսնանում է Փառանձեմի հետ և ինչ-որ ժամանակ անց ծնվում է ՝ Պապը։

Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է Բյուզանդիաից ուղարկված Ողիմպիայի հետ, վերջինիս դարձել է իր առաջին տիկինը։ Փառանձեմ թագուհին դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն։ Որոշ ուսումնասիրողներ կասկածելի են համարում այս տեղեկությունը։

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ …Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին…, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ …Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»[2]։

368 թվականին, Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց հետո, երբ Մեծ Հայքի վրա ծանրացել է պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը։ Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պահվող որդուն՝ Պապին Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11 հազարանոց ընտիր զորքով ու արքունի գանձերով ապաստանել է Արտագերս ամրոցում։ Ըստ հույն պատմիչ Ամմիանուս Մարցելինուսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և հետո նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա։ Շապուհ Բ-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել։ Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով։

Հետո օգնության է գալիս Պապը, Սամվել Մամիկոնյանի հետ։Վահան Մամիկոնյանը դավաճանում է իրենց կրոնը և թշնամու հետ մարդկանց վախեցնելով ստիպում է ընդունել մազդեզական կրոն։Իր որդին սպանում է իր հորը։Իսկ հետո Պապը և Սամվել Մամիկոնյանը վերադարձնում են այն հողերը որոնք վերցրել էին Պարսիկները։

Պապ Արշակունի (353 – 374), Մեծ Հայքի արքա (370-374)։

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարից 100 հազարի։


Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[3]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։




Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment