ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԱՎԱՐՏԸ

IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։

Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։

Խոսրով IV
Մեծ Հայքի Արշակունի թագավոր 387 – 392 թվականներին։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։

Վռամշապուհ արքա։
Նրանից հետո գահակալում է Վռամշապուհ արքան (388-414թ․) և նրա գահակալության տարիներին խաղաղ էին և արգասավոր։Նրան հաջողվում է միավորել Մեծ հայքի երկու մասերը։Վերելք ապրեց մշակույթը նրա օրոք և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց այբուբենը։

Հայ Արշակունիների արքայատոհմի անկումը։
Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով, հայոց արքա է գալիս Խոսրով IV, սակայն ութ ամիս անց նա էլ մահացավ։
Պարսից արքան բազմեցնում է գահին իր որդուն, բայց ժողովուրդը և ոչ ոք չի ուզում նրանք ջաղջախում են այն Պարսիկներին ովքեր մտնում են Մեծ Հայկ։Շուտով գահին է գալիս Վռամշապուհի որդին՝ Արտաշեսը։Նա գահակալեց 6 տարի և եղավ հայ արշակունիների վերջին արքան։428թ Արշակունիների տոհմը անկում ապրեց։


2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։
Բոլոր այն հատվածները որոնք իմ կարծիքով թուլացման պատճառ են դարձել ես արտահայտիչ նշել եմ։



4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։

Ինձ թվում է Պապից հետո ամեն ինչ խառնվեց արքաններին տիրապետում էին Պարսիկները։Նրանք շատ սխալ քայլեր էին անում և միայն դրա պատճառով անկում ապրեց Արտաշեսյանների տոհմը։

5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment