Ինքնաստուգում, պատմություն

1. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթացՄեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում <<Իհավատ»,<<հավատարմությամբ>> (ծառայել)» իմաստն է։


2. Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

Հասարակության դասերը, աստիճանակարգը ՝
1
Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։
2
Հաջորդ խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները։
3
․Ապա գործակալ նախարարները։

Նախարարների միջև  երկպառակություն էր և հենց դրա շնորհիվ էլ լինում էր ավատատիրական հարաբերությունը։

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներ և անազատներից։

Ազատ էին թագավորները, իշխանները և եկեղեցական հոգևորականները:

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց հնարավորություններով և իրավունքներով։

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Մաղխազություն-
արքունի գործակալություն Արշակունյաց Հայաստանում։ Ունեցել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պարտականություն։ Ժառանգաբար վարել է Խորխոռունիների նախարարական տոհմը, որի տանուտեր իշխանը եղել է թիկնազորի հրամանատարը և կրել «մաղխազ» տիտղոսը։ Այդ պատճառով Խորխոռունիները կոչվել են նաև Մաղխազունիք կամ Մաղխազյանք։ 


Թագադիր ասպետություն
, թագակապ ասպետություն, Հայոց արքունի գործակալություն Արշակունիների օրով (1-5-րդ դարեր)։ Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրատունիների իշխանական տան մենաշնորհը։ Բագրատունիների նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր»֊ կամ «թագակապ ասպետ» տիտղոսը և գահակալական հանդիսավոր արարողության ժամանակ օրինադրել է արքայի թագը, կապել ապարոշը, զենքերը։ Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»։

մարդպետություն- Մարդպետություն
, Արշակունի Հայաստանի արքունական գործակալություն, որի գործառույթն էր տնօրինել Արշակունյաց արքաների հողային և այլ ունեցվածքը՝ ապարանքը, կանանոցը, կալվածնքները, բերդերն ու ամրոցները, եկամուտներն ու գանձերը։ Մարդպետության գործակալությունը ժառանգական հիմքով վարում էր Մարդպետունի նախարարական տոհմը, որին պատկանում էր Վասպուրական նահանգի գավառներից մեկը՝ Մարդաստանը (Մարդոցայք, Մարդոցեք, տարածվում էր Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում)։ Մարդպետունիները, որոնք մեծարվում էին Հայր պատվանունով, նաև հոգում էին արքայազունների դաստիարակությունը, գլխավորում էին «մարդպետական» կոչվող հեծյալ գունդը։ 

հազարապետություն-
Արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր, այն տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի նախարարական տոհմերի ներկայացուցիչները։

Հազարապետության գործակալը՝ հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետական հարկերը, հսկել ճանապարհների, ջրանցքների կառուցման, անտառապատման և համապատասխան նշանակություն ունեցող այլ աշխատանքներ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Մեծ Հայքի հազարապետության գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) անվանում է նաև մարզպան։

սպարապետություն- պարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428 թ.) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451 թթ., 481- 484 թթ. և այլն)։ 9-11-րդ 11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

Մեծ դատավորություն- , դատավարական գերագույն մարմին միջնադարյան Հայաստանում։ Պաշտպանել է տիրող դասակարգի շահերն ու իրավունքները։ Գլխավոր դատավորը եղել է Հայոց կաթողիկոսը, որը ժողովների միջոցով սահմանել է կանոններ ու օրենքներ, հետևել դրանց կատարմանը։ Տեղական դատարանները գլխավորել են թեմական եպիսկոպոսները։ Կիլիկյան Հայաստանում հոգևորականությունը զրկվել է դատավարության իրավունքից։ Գործել է թագավորի ձեռքում կենտրոնացված աշխարհիկ դատարանը։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

Հայրենի-Հորից որդուն ժառանգաբար  անցնող հողատարծքը


Պարքեվական-Զինվորականներին, ծառայության դիմաց տալիս էին հողատարածք։


Գանձական-առքուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքը


վանքապատկան-ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԵՐ ԷՐ ՇՆՈՐՀՈՒՄ։




6.Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր  հեծելաձոր  և Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև Այր ու ձի:


. IVդարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ ՀռոմԻ և Սասանյան Պարկսաստանը պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։




. IVդարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ ՀռոմԻ և Սասանյան Պարկսաստանը պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։



7. Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Մեսրոպ Մաշտոց

Օգնություն.

  • Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.
  • ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.
  •  ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

  • ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::
  • Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ

Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:
Արշակ II -ը (350-368) դարձավ հայ Արշականունիների ամենանշանավոր արքաներից մեկը։Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը ՝ արքայազն Տրդատին։Սակայն Արշակը չընկճվեց։Նրա խորհրդով Ներսես Ա կաթողիկոսը միջնորդնեց,որ Գնելն ու Տիրիթը վերադառնան Հայաստան։
Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։Գնելը ամուսնանում է Փառանձեմի հետ, բայց Տիրիթը սիրահարված է լինում Փառանձեմին։Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ, սակայն վերջինս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկում։Այդ դեպքից հետո Արշակը ամուսնանում է Փառանձեմի հետ և ինչ-որ ժամանակ անց ծնվում է ՝ Պապը։

ՊԱՊ

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարից 100 հազարի։

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:

Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով, հայոց արքա է գալիս Խոսրով IV, սակայն ութ ամիս անց նա էլ մահացավ։
Պարսից արքան բազմեցնում է գահին իր որդուն, բայց ժողովուրդը և ոչ ոք չի ուզում նրանք ջաղջախում են այն Պարսիկներին ովքեր մտնում են Մեծ Հայկ։Շուտով գահին է գալիս Վռամշապուհի որդին՝ Արտաշեսը։Նա գահակալեց 6 տարի և եղավ հայ արշակունիների վերջին արքան։428թ Արշակունիների տոհմը անկում ապրեց։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment