Հետազոտություն,«Վիկինգ»

Հին սկանդինավյան ծովագնացներ։ Վիկինգները խոսել են հիմնականում հին նորվեգերենով։ Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում։ «Վիկինգ» տերմինը տարածվել է նաև ժամանակակից անգլերենում և տեղական բարբառներում։ Այսպես են անվանել վիկինգների համայնքի բնակիչներին, որոնք ապրել են այն ժամանակահատվածում, որը հայտնի է որպես Վիկինգների դարաշրջան։ Սկանդինավյան ռազմականության, առևտրի, ժողովրդագրական էքսպանսիայի այս դարաշրջանն Սկանդինավիայի, Էստոնիայի, Բրիտանական կղզիների, Ֆրանսիայի, Կիևյան Ռուսիայի և Սիցիլիայի թագավորության վաղ միջնադարյան պատմության բաղկացուցիչ մասն է կազմում[4]։ Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, տարածքների ընդլայնման և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան կղզիների տարբեր տարածքներում՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ՝ դրանում օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։ Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը Երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։ Վիկինգների ազնվահոգի վայրենու իդեալականացված կերպարն ի հայտ է եկել 18-րդ դարում, կատարելագործվել է ու տարածվել 19-րդ դարի Վիկինգների պատմության վերականգնման ժամանակ։ Վիկինգների մասին ընդունված այն թյուր կարծիքը, որ նրանք բարբարոս ծովահեններ կամ խիզախ արկածախնդիրներ են եղել, մեծապես պարտական է 20-րդ դարի սկզբին ձևավորված՝ վիկինգների մասին զանազան հակասական առասպելներին։ Ներկայումս լայն տարածում գտած վիկինգների մասին բնորոշումները հիմված են հիմնականում կլիշեների և կարծրատիպերի վրա, որոնք դժվարացնում են վիկինգների ժառանգության գնահատումը։ Նման բնորոշումները ոչ միշտ են ճշգրիտ, օրինակ՝ ոչ մի վկայություն չկա, որ վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment