Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ունի էներգիան կենդանի օրգանիզմներում:
    Մեծ դեր, եթե նրանք չունենան էնրգիա ապա նրանք ոչինչ չեն կարողանա անել;
  2. Որտեղի՞ց են կենդանի օրգանիզմներն էներգիան ստանում:
    Արեգակից,որը նաև օգտագործում են նրանց աճի վրա։
  3. Ո՞ր կենդանի օրգանիզմներում է կլանվում արեգակնային էներգիան:
    Արեգակնային էներգիան կլանում են կարաչ բույսերը և ինրականացնում են ֆոտոսինթեզ:
  4. Ներկայացրե՛ք կենդանի օրգանիզմների օրինակներ, որոնք լույս
    են արձակում:
    Լույս է տալիս լուսասիտիկը։
  5. Ինչպե՞ս եք պատկերացնում սննդային կապերը կենդանի օրգանիզմների միջեւ:
    Կովը խոտ է ուտում իսկ մարդիկ կովին։
  6. Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:
    Որովհետև եթե արեգակ չլիներ, մեր կյանքը կդառնար դժողք։
  7. Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կապերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք:
    Կովը խոտ է ուտում իսկ մարդիկ կովին։

    Լուծել խնդիրը.

1 * Ինքնաթիռը շարժվում է 104 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ ճանապարհ կանցնի ինքնաթիռը 3ժ -ում: 
S= 104 կմ/ժ
T=3ժ
104×3=312

2 * Բեռը տեղափոխելու համար տղան կիրառել է 231 Ն ուժ, անցնել 2 մ ճանապարհ: Հաշվել կատարած աշխատանքը:
A=231 Ն ուժ
S=2մ
231×2=462

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Առաջադրանքներ

  • Տնային 2 Պատասխանել հարցերին.
  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի։
    Մեխանիկական, քիմիական ,ջերմային և այլն։
  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում էլեկտրական էներգիան։
    Էլեկտրական էներգիան օգտագործում են տաքանալու կամ լույս ունենալու համար։
  2. Ի՞նչ գիտեք ատոմային (միջուկային) էներգիայի մասին։
    Ատոմային էլեկտրակայանում որոշ քիմիական տարրերի միջուկների տրոհումից ստացվող ատոմային էներգիան վեր է ածվում էլեկտրական էներգիայի։
    Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։
  3. Թվարկե՛ք մի քանի վառելանյութեր եւ բերե՛ք ջերմային (ներքին) էներ­գիայի օգտագործման օրինակներ։
    Տորֆի,բենզինի,քարածխի,բնական գազի այրումից։
  4. Բերե՛ք էներգիայի՝ միմարմնից մյուսին հաղորդվելու օրինակներ։
    Օրինակ՝ ձեռքդ մեկը դրսում է իսկ մյուսը գրպանիդ մեջ։Դրսինը սառն է իսկ գրպանինդ տաք։

    6․Բերե՛ք էներգիայի՝ միմարմնից մյուսին հաղորդվելու օրինակներ

    Օրինակ՝ ձեռքդ մեկը դրսում է իսկ մյուսը գրպանիդ մեջ։Դրսինը սառն է իսկ գրպանինդ տաք։

Մայրը:  Հովհ.  Թումանյան,


Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.
Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

1․Դուք նույնպես այդպես էք կարծում  (որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը):

2․Բնաութագրիր ծիծեռնակներին։
3․Համեմատիր քո մայրիկին, ծիծեռնակ մայրիկի հետ։

Շիրակացու օրեր

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։
Պատ՝
x+1\2+1\4+1\11=37\44
պատ 7\44 մասը չի կոտորվել։
պատ
` 1760

«Իմ մեկ օրը Արգիշտի Ա-ի օրոք»

Ես ինձ համար, սովորում էի իմ պատմության դասը (Արգիշտի Ա)-յի օրոք և հանկարծակի մտածեցի․
-Ինչ լավ կլիներ, որ ես հայտնվեի Վանի թագավորությունում և հայտնաբերեի նորություններ, որոնց մասին չգիտեն մարդիկ,- և այդ պահին կարծես Աստված ինձ լսեր, դրանից մի քանի րոպե հետո, ես հայտնվեցի Վանի թագավորությունում։
Սկզբում շատ զարմացած էի և խուճապի մեջ էի, քանի որ չգիտեի թե որտեղ եմ, բայց հետո երբ տեսա հեռվից Արգիշտի թագավորին, աչքերս ինձ չհավատացին և ես ուշաթափվեցի և երբ արթնացա տեսա, Արգիշտի թագավորին, բանը նրանումն էր,որ Արգիշտի թագավորը ինձ տեսել է ընկած և եկել է օգնության։
Ես վախեցած ասեցի
-Բարև ձեզ, դուք Արգիշտի թագավորն էք,-ես ասեցի
-Այո, ձեզ լավ էք զգում,- ես ասեցի այո և էլի հայտնվեցի տանը և մտածեցի սա ինչ կախարդանք էր, որ ինձ հետ կատարվեց։
Ես սկսեցի նկարել այն ինչ տեսել եմ այնտեղ և տեղադրցեի իմ բլոգում, որպեսզի բոլորը տեսնեին իմ նորությունը, ես իմ կյանի մեջ արեցի հայտնաբերություն,որը ինձ համար շատ կարևոր էր։

մարգարիտ

Մի իրի պատմություն. մարգարիտ

  Մարգարիտը  մեր նախնիների առաջին թանկարժեք զարդն է եղել: Առաջինը մարգարիտը հայտնաբերել են նախամարդիկ` որսի և հավաքչության ժամանակ: Իհարկե, նրանք հազիվ թե կռահեին, որ այդ տարօրինակ գնդիկը մարդկության պատմության ընթացքում կնվաճի մարդկանց իր արտասովոր գեղեցկությամբ։
   Մարգարտի ծագման  պատմությունը պատված է գաղտնիքներով և լեգենդներով: Որոշ հին ժողովուրդներ մտածում էին, թե  դա  լուսնի լույսն է ջրի մեջ սառած, իսկ մյուսները մտածում էին, որ  ծովային հավերժահարսի արցունքն է, կամ էլ կայծակի սառած լույսը կակղամորթների աչքերում: Մարգարիտը եզակի է նաև նրանով, որ  միակ թանկարժեք քարն է,  որը  վերամշակման կարիք չունի, և օգտագործվում է ոսկերչության մեջ իր սկզբնական տեսքով:

  Մինչ օրս հասել են իրեղեն  հաստատումներ այն մասին, որ հին շումերները մ․թ․ա 2300 թվականին իմացել են մարգարտի մասին և այն անվանում էին  «ձկան աչք»: Հին չինացի իմաստունների տարեգրության մեջ կան հիշատակումներ, որ չինացիները,  ապրելով մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչ  որ շումերները, օգտագործում էին մարգարիտը որպես նվեր իրենց առաջնորդներին։ Չինաստանից սկսվեց թանկարժեք քարերը մարգարիտների տեսքով մշակելու նորաձևությունը:

   Երկար ժամանակ` մինչև XV դարը, մարգարիտը համարվում էր ամենամեծ արժեքը։ Առաջնության դափնին նրանք կորցրեցին միայն ադամանդի պատրաստման գործընթացին տիրապետելուց հետո։ Սակայն դրանից  մարգարտի համբավը չի նվազել։ Օրինակ` XVI դարում մանր մարգարիտները օգտագործվում էին կանացի զգեստների զարդերի և գլխազարդերի համար։
  Մարգարտի պատմությունը Ռուսաստանում սկսվում է X դարում։ Այստեղ նրան բարեհաճ էին ընդունում, և դարեր շարունակ նա սիրված էր աշխարհիկ կանանց և հոգևորականների կողմից, նրանք  դրանով զարդարում էին հագուստն ու սպասքը։
 Եկեղեցին նույնպես դրական էր արձագանքել այդ թանկարժեք քարին: Նրանով զարդարում էին խաչերը, խույրերը, շուրջառները, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները և մեծ թվով եկեղեցական այլ առարկաներ։ Մարգարիտները մեծ պահանջարկ ունեին մենաստաններում։ Ձեռագործուհիները իրենց զբաղմունքը չէին տեսնում առանց այդ թանկարժեք իրի։ Նրանք մարգարիտներով ասեղնագործում էին հոգևորականների և միանձնուհիների զգեստները։ Հենց այդ  պատճառով  մարգարիտը ստացավ «Քրիստոսի հարսների քար» անվանումը: Առանձնահատուկ արժեք ուներ «Ամանորյա մարգարիտը», որն արդյունահանվում էր մեր երկրի հյուսիս-արևմուտքում։

  Մարգարիտը հայտնի էր նաև հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ: Այդ «ամերիկական» մարգարիտը արդյունահանվում էր գետերում և օգտագործվում  հնդկացիների համար որպես  զարդ։ Բայց ամենամեծ տարածումը ստացել է «ծովային» մարգարիտը, որն արդյունահանում էին հարավային երկրների ափերը ողողող  տաք ծովերի ծանծաղուտներում։

  Ամենալավ նմուշները հայտնաբերվել են Պոլինեզիայի ափերի մոտ և Պարսից ծոցում։ Այնտեղ արդյունահանվող մարգարիտն ամենաթանկն էր և ուներ իր անունը` «արևելյան»: Մարգարտի այդ  տեսակը կակղամորթների խեցիներից արդյունահանում էին  ջրասուզակները:

  Անցած դարասկզբին Ճապոնիայում գտել են  մարգարիտների արհեստական ​​աճեցման եղանակը։ Նրա հիմնական հատկությունները` փայլն ու ձևը, գրեթե չէին զիջում բնականին։    Մեր օրերում մարգարտի արհեստական ​​աճեցմամբ զբաղվում են հիմնականում չինացիներն ու ավստրալացիները։ Նման արտադրանքի մասնաբաժինը մարգարտի շուկայում հասնում է վաճառքի ծավալի մինչև իննսուն տոկոսը։