Մի նվերի պատմություն

Ամանոր էր, ցուրտ սակայն բոլորի տանը ջերմ և ուրախ տրամադրություն։ Փողոցները զարդարված էին գեղեցիկ լույսերով, տոնածառներով, ձյունը որ կաթկթում էր արագ, բայց միևնույն պահին ուղակի հրաշալի։Մարդիկ ովքեր պատրաստվում էին ամանորին, շատպում էին, ուրախ էին, օօ՜ դա ուղղակի հրաշալի էր։Երեխաները գրելով ձմեռ պապիկին նրանց նամակները սպասում էին հրաշքին,  իսկ ծնողները շտպում էին տոնածառը զարդարել, ամանորյա սեղանը գեղեցկացնել, որպեսզի նշեն  գալիք 2024-ը։Բոլորը երազում էին, բոլորը ուրախ էին, բացի մեկից։

Նամակ ձմեռ պապիկին՝

Բարև Ձմեռ պապիկ, ինչպե՞ս ես։ Ես Մանեն եմ, ով ապրում է Երևանում շնորհավորում եմ քո գալիք ամանորը։Հուսով եմ այս տարին ինձ լավ եմ պահել և կստանամ իմ ուզած նվերը։ Ես ուզում եմ տիկնիկ ունենալ, հա իսկապես շատ շատ եմ ուզում։

Մանեն նամակը գրելով գեղեցիկ նկարում է, զարդարում է և տալիս է ծնողներին որպեսզի տանեն Ձմեռ պապիկին տալու։

Դեկտեմբերի 31

Մանեն ստանում է իր տիկնիկը, ուրախությունից սկսում է ցատկոտել և բարձր ձայնով ծիծաղել։Ապա նրանք ընտանիքով դուրս են գալիս, Մանեն տիկնիկը ձեռքից ներքև չէր դնում, շատ էր հավանել։Նա վազվելով իջնում է աստիճանները և մեկ էլ հանդիպում մի աղջկա, ով նստած էր պատի տակ և լալիս էր։

-Բարև, ես Մանեն եմ, ինչու՞ ես լալիս։
-Բարև․-լացելով ասեց այդ աղջիկը
-Ի՞նչ է պատահել
-Բոլորը նշում են ամանորը իսկ ես միայնակ նստած եմ մի անծանոթ վայրում, ես նույնիսկ նվեր չունեմ և ամեն տարի էլ չեմ ունեցել։․-Մանեն լսելով աղջկա խոսքերը և մտնելով իր իրավիճակի մեջ, մեկնեց տիկնիկը իրեն։
-Սա ի՞նչ է,- ասաց այդ աղջիկը
-Սա քո նվերն է, դու ասեցիր որ նվեր չունես, բայց դու սխալվեցիր քո նվերն ինձ մոտ էր,- աղջիկը նվերը դնում է աղջկա մոտ և վազում վերև։
-Շնորհակալ եմ, շնորհակա՜լ ․- աղջիկը գոռում է Մանեի հետևից

Մանեն բարձրանում է տուն և պատմում ծնողներին եղելությունը, ծնենղները գրկում են աղջկան և գովաբանում, քանի որ նա շատ լավ գործ էր արել, նա երջանկացրել էր փոքրիկ աղջկան։



ԵՂԵՔ ԲԱՐԻ և ՑԱՆԿԱՑԵՔ ԴԻՄԱՑԻՆԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԼԱՎԸ։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment