Մոնղոլական կայսրություն՝ լրացուցիչ աշխատանք

Մոնղոլական կայսրություն (մոնղ.՝ Монголын эзэнт гүрэн, միջին մոնղոլերեն Yeke Mongγol ulus – Մեծ Մոնղոլական պետությունմոնղ.՝ Их Монгол улс, ռուս.՝ Орда ռուսական ժամանակագրություններում), կայսրություն, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը[2]։ Այն ձևավորվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում, այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Եվրոպայի որոշ հատվածներից մինչև Ճապոնական ծով՝ հյուսիսում հասնելով Սիբիր, հարավում և արևելքում՝ Հնդկական թերակղզիՀնդկաչին և Իրանական լեռնաշխարհ, իսկ արևմուտքում՝ Լևանտ և Կարպատներ։

Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է Չինգիզ խանի գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում։ 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար։ Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է[3][4]։ Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է Արևելքը և Արևմուտքը՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա (Pax Mongolica)՝ հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ Եվրասիայում[5][6]։

Իրավահաջորդությամբ պայմանավորված պատերազմների արդյունքում կայսրությունը մասնատվել է։ Պայքար է սկսվել Չինգիզ խանի թոռների միջև այն հարցի շուրջ, թե կայսրությունը պետք է անցնի գլխավոր ժառանգ Ուգեդեյի որդիներին, թե մյուսների որդիներին՝ Թոլուի, Չաղաթայի կամ Ջուջի։ Թոլուիդները արյունոտ կռվում հաղթել են Ուգեդեյի և Չաղաթայի ուժերին, սակայն պայքարը շարունակվել է Թոլուի ժառանգների միջև։ Մոնղոլական կայսրության մասնատման մեկ այլ պատճառ է եղել կենսակերպի հարցը՝ անցնել նստակեցության և դառնալ տիեզերական կայսրություն, թե մնալ քոչվոր և ապրել տափաստաններում։

Մյոնգե խանի մահից հետո (1259 թվական) հակառակորդ քուրուլթայ խորհուրդները միաժամանակ ընտրել են տարբեր իրավահաջորդների՝ Արըք Բուգա և Խուբլայ խան եղբայրներին, ովքեր կռվել են իրար դեմ Թոլուիդի քաղաքացիական պատերազմում (1260-1264 թվականներ) և լուծել են Չինգիզ խանի այլ որդիների ժառանգների հետ մրցակցության հարցը[7][8]։ Իշխանությունն անցել է Խուբլային, սակայն քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, երբ նա փորձել է իր իշխանությունը հաստատել Չաղաթայի և Ուգեդեյի ընտանիքների նկատմամբ։

Չինգիզ խանի և Ուգեդեյ խանի կառավարման շրջանում մոնղոլները պարտություններ էին կրում, երբ ոչ շատ հմուտ զորավար էր դառնում զորքերի հրամանատարը։ Մոտ 1215-1217 թվականներին Սիբիրյան թումեդները Բորոխուլի գլխավորությամբ պարտության են մատնել մոնղոլական ուժերին, Ջալալ ադ-Դինը պարտության է մատնել Շիգի Քութուղուին Փարվանի ճակատամարտում, իսկ 1230 թվականին Քին դինաստիայից Հեդա և Փուա զորավարները պարտության են մատնել Դոլքոլքուին։ Ամեն անգամ մոնղոլները վերադարձել են կարճ ժամանակ անց ավելի մեծ զորքով և իրենց լավագույն զորավարներով, արդյունքում հաղթանակ են տարել։ 1260 թվականին Գալիլեայում տեղի ունեցած Այն Ջալուտի ճակատամարտը միակն էր, որից հետո մոնղոլները անմիջապես չեն վերադարձել՝ պարտության համար վրեժ լուծելու։ Սա պայմանավորված է նրանով, որ Մյոնգե խանը մահացել էր, իսկ Արըք Բուգայի և Խուբլայի միջև սկսել էր Թոլուիդի քաղաքացիական պատերազմը, միևնույն ժամանակ Ոսկե Հորդայից Բերքե խանը հարձակվել էր Պարսկաստանում Հուլաղու խանի վրա։ Չնայած մոնղոլները Լևանտի վրա բազմիցս են հարձակում գործել և կարճ ժամանակով գրավել են այն, այնուհետև 1299 թվականի Վադի ալ-Խազանդարի ճակատամարտից հետո արշավել են դեպի Գազա, սակայն ստիպված են եղել հեռանալ տարածաշրջանից՝ պայմանավորված աշխարհաքաղաքական մի շարք գործոններով։  

1294 թվականին Խուբլայի մահվան ժամանակ Մոնղոլական կայսրությունը մասնատվել է 4 առանձին խաքանությունների կամ կայսրությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրություններն ու նկրտումները՝

1304 թվականին արևմտյան երեք խանությունները ընդունել են Յուան դինաստիայի անվանական սյուզերենությունը[10][11], սակայն 1368 թվականին հան չինական Մին դինաստիան գրավել է մոնղոլական մայրաքաղաքը։ Յուան դինաստիայի չինգիզական ղեկավարները նահանջել են մոնղոլական հայրենիք և շարունակել են ղեկավարել այնտեղ՝ իբրև Հյուսիսային Յուան դինաստիա։ 1335-1353 թվականներին Իլխանությունը բաժանվել է մասերի։ Մինչև 15-րդ դարի վերջը Ոսկե Հորդան նույնպես բաժանվել է իրար հետ մրցակցող խանությունների, մինչդեռ Չաղաթայի խանությունը այս կամ այն կերպ պահանվել է մինչև 1687 թվականը։



Աղբյուրներ՝
Վիկիպեդիա
հղում

գիրք

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment