Դաս 14. (29.01- 02.02)

Դաս 14.   (29.01- 02.02)

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ;  ԳԼՈՒԽ IV

ՄԵխանիկայի ուսումնասիրության ժամանակ մեզ հետաքրքրում էր մարմինների շարժումը։ Այժմ կքննարկենք երևույթներ, որոնք կապված են դադարի վիճակում գտնվող մարմինների հատկությունների հետ։ Մենք ուսումնասիրելու ենք օդի տաքանալու և սառչելու, սառույցի, մետաղների հալվելու, ջրի եռալու և նման այլ երևույթներ, որոնք կոչվում են ջերմային երևույթներ։

—————————————————————————————————————

Թեմա՝ Նյութի կառուցվածքը.

§32. Ֆիզիկական մարմին և նյութ: Նյութի կառուցվածքը:

§33. Ատոմներ և մոլեկուլներ:

§34. Մոլեկուլների շարժումը: Դիֆուզիա:

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Օրինակ՝
սեղանը փայտից
գիրք-թուղթ-փայտ-ծառից
ակնոց-պլաստմաս և ապակի
բաժակ-պլաստմաս, կավ , ապակի

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմինները:

Ֆիզիկական նյութերից։

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

5.Որ նյութն են անվանում տարր:

Մոլեկուլն ատոմների տրոհելիս առաջանում են նոր նյութեր:  Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է  տարր:

6.Ինչ է մոլեկուլը:

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

Այսպես օրինակ, ջրի ամենափոքր մասնիկը ջրի մոլեկուլն է, շաքարի ամենափոքր մասնիկը՝ շաքարի մոլեկուլը:

8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Ատոմ։

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

Հարյուր միլիոն անգամ։

10.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է  դիֆուզիա:  

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեուկներում:

12.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment