Գյումրի

Քանի որ ես վաղը գնում եմ Գյումրի, (ամսի 18-ին) և որոշեցի տեղեկություն հանել Գյումրի քաղաքի մասին։

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]18401924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ19241990 թվականներին՝ Լենինական19901992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզումԱխուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ 

Հայաստանի անկախացումից հետո Լենինականը 1990 թ. վերանվանվեց Կումայրիի, իսկ այնուհետև 1992 թ. վերանվանվեց Գյումրիի։ 1988 թ. աղետալի երկրաշարժը հիմնովին քայքայել էր Գյումրիի տնտեսությունը։ Փակվեցին կամ իրենց գործնեությունը գրեթե դադարեցրեցին քաղաքի բոլոր գործարանները։ Շատ նախկին բանվորներ մնացին անգործության մատնված և քաղաքն աստիճանաբար վերածվեծ շուկայական մեծ քաղաքի։ 1995 թ. դրությամբ քաղաքում 3 խոշոր շուկաներ կային, որոնցից մինը ստեղծվեց նախկին սառանարանի գործարանի, իսկ մյուսը նախկին՝ միկրոշարժիչների գործարանի դիմաց՝ ավտոկայան տանող ճանապարհին։

Քաղաքի վերականգնման աշխատանքները բավականին դանդաղ էր ընթանում, քանի որ շենքերը հիմնականում վերականգնվում էին հայազգի բարերարների տրված գումարների հաշվին։ 2013 թ. Գյումրին արդեն գրեթե զուրկ է ավերակներից։ Քաղաքը բարեկարգվել է։ Վերանորոգվել և հիմա աշխատում է Գյումրու Կինոհոկտեմբերը։ Քաղաքի նախկին Կիրովի փողոցը բարեկարգվել է և անվանափախվել է Ռիժկովի ճեմափողոցի։ Կառուցվել է Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը գտնվում է Վարդանանց հրապարակում։ Վերականգնվել են քաղաքի գլխավոր փողոցները։

Վարդանանց հրապարակը շատ գեղեցիկ է գիշերը, քանի որ մութն ընկնելիս վառվում են Քաղաքապետարանի և Սուրբ Յոթ Վերք եկեղեցու լույսերը։ Եկեղեցու լուսավորման համար ծախսվել է 20 000 դոլարին համարժեք գումար։

2013 թ. հունիսի 30-ին Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այն նշվեց մեծ տոնակատարությամբ և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ։