Առաջարանք 2

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

Այս դարաշրջայի անունը կոչվում է արխաիկ, քանզի Հույները գրեթե չէին հիշում նրանց նախորդ դարաշրջանի մասին։Այս դարաշրջանում Հույները ստեղծեցին իքնիշխան քաղաքապետություններ՝ Պոլիսը։Պոլիսը ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի շնորհիվ։Նրանց միավորեց նույն բարբառը,սովորւթյունները և այլն։Երկրամասերի կենտրոնական բնակավայրերը՝ Մեգարան, Կոնթոս,Աթենքը վերածվեցին խոշոր պոլիսների։Դրանցում բուռն զարգացան արհեստները,առևտուրը, բայց նրանց կեսը երկրագործեր էին։Շուկայում լինում էր տատանումներ և ոմանք հարստանում էին։Եվ այդ իրավիճակից ելնելու համար աղքատ մարդիկ գրավ էին տալիս նրանց հողատարածքները, կամ էլ երբեմն հողը կորցնելուց հետո մարդկանց էին տալիս գրավ։Բայց եթե պարտքը չվճարին ապա կդառնաին նրանց ստրուկը։
Հակառակ ՝ դրան ձևավորվել էր Ավագանու մի նեղ վերնախավ, որն ուներ և հող, և հարստություն և հասարակական բարձր դիրք։

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Տրոյական պատերազմ

Մենք ընդունում ենք հին կյանքը որպես քաղաքակրթություն, որտեղ մարդիկ զբաղվում են Փիլիսոփայությունով,գիտությունով և այլն։Բայց կան ապացույցներ, որ նրանք նաև եղել են լավ կռվողներ։Նրանք շատ զարգացած էին և օգտագերծւմ էին տարբեր զենքեր։Հենց Տրոյական պատերազմում են մարդիկ մտածել շատ ձևեր լավ զենքեր ունենալու համար։Տրոյական պատերազմը հին հունական դիցաբանության առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել անտիկ շրջանի գրականության և արվեստի զարգացման, ինչպես նաև քաղաքակրթության ինքնատիպության ձևավորման վրա։Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ կույր բանաստեղծ Հոմերոսի «Իլիականը» էպիկական ստեղծագործությունը։

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Բայ

 Բայ

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝  եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: 
Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:
Օրինակ՝  սովորեցի, գնացիր, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, կկարդա:
Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:
Օրինակ՝ պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի:

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: 
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

Առաջադրանքներ:

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
ծաղիկ-ծաղկել
քար-քարանալ
անուն-անվանել
քարոզ-քարոզել
ձև-ձևանալ
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
մեծ-մեծանալ
բարձ-բարձրանալ
կարմիր-կարմրել
տափակ-տափակել
սուր-սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
ոչինիչ-ոչնչանալ
բոլոր-բոլորել
նույն-նույնանալ
ամբողջ-ամբողջանալ

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Կրկին-կրկնել
արագ-արագացնել
դանդաղ-դանդաղել
հաճախ-հաճախել

Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
Վայ-վայել
մկըկը-մկկալ
տը՜զզ-տզտզալ
թրը՛խկ-թրխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

անդրադառնալ,վերակառուցել,վերնագրել,վերադառնալ,արտագրել,հակագրել,ստորագրել,մակագրել