Լույսի անդրադարձումը, Հայելիներ

Սովորել՝ Լույսի անդրադարձումը։Հայելիներ Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասառ անկյուններ։
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։


  •  Տնային առաջադրանք
     Պատասխանել հարցերին

    1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։
    Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմաց անկյունը կոչվում է անկման անկյուն։

    2.Նշի՛ր հայելիների տեսաները։
    Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ,գոգավոր։

    3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։
    Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմաց անկյունը կոչվում է անդրադրաձման անկյուն։

    4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։
    Քանի որ առարկաները անդրադարձնում են լույսի աղբյուրները իր վրա և մենք տեսնում ենք։

Հարցեր և վարժություններ

867․
Այն կազմված է վեց ուղղանկունաձև նիստերից։

868․
S=2ab x 2ac x 2bc
S=?

869.
Քանի որ մենք գիտենք, որ հանդիպակաց նիստերը նույն սմ-ն ունեն դրա համար միանգամից կհաշվենք 2 անգամ և կգրենք այսպես- S=2ab x 2ac x 2bc
S=?

870․
S=5x2x6x2x4x2
S=960սմ 2

871.
2×2=4սմ<<երկարություն>>
4-1=3
S=2x2x4x2x3x2
S=192սմ 2


Ի՞նչ է ինձ համար երջանկությունը

Ցանկացած մարդ կարող է տարբեր բաներից ուրախանալ և հենց մարդն է իր երջանկության տերը։Իմ երջանկությունը դա այն է, որ ես արթնանամ և տեսնեմ, որ երկիրը հաշտվել է թշնամու հետ, կամ հայրիկս և մայրիկս ժպտում են և ես ուրախություն եմ տեսնում նրանց աչքերում, ես կարող եմ փոքր բանից ինքս ինձ ուրախացնել և նույնիսկ կարող եմ տխրեցնել, հեչ զգացել էք, որ մեզ մեր էմոցիաներն են կառավարում։Այո, ուրախ լինելը լավ է, բայց դժվար է լինել ուրախ, երբեմն լինում են բաներ, որ քեզ ոչ մեկ չի կարող օգնել որ դու դուրս գաս այդ իրավիճակից, դա այն ցավերից մեկն է, որը հետ բերելը անհանար է, դա կոչվում է տխրություն, ցավ, դա շատ վատ բան է ինձ համար, քանի որ դու սկսում ես աշխարհին նայել այլ աչքերով և չարանում ես աշխարհից։Գիտեք նույնիսկ իմ մոտ էլ է լինում, որ արթնանում եմ և հանկարծակի ուրախ եմ, կամ տխուր, դա էական չէ ուղակի դու պետք է ինքդ քեզ կառավարես և ոչ թե քո էմոցիաները քեզնով կառավարեն։Ինձ համար երջանկությունն այն է, որ ամբողջ աշխարհը ուրախ լինի, երբ քայլեմ և բոլորը ինձ նայեն և ժպտան, ընտանիքս լինի առողջ և ամուր և եթե այս ամենը լինի ապա հավատացեք, որ եթե նույնսիկ տխուր լինեմ այդ մարդկանց ժպիտները ինձ կօգնեն։

Ոսկի քաղաքը

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր ևառաջադրանքներ:
1. Ինչպիսի՞նն էր Դիվանան հեքիաթի սկզբում: Մեղադրիր կամ արդարացրու Դիվանային:
Հեքիաթի սկզբում նա երիտասարդ ուրախ տղա էր։

Արդարացնում եմ

Ես արդարացնում եմ Դիվանային, քանի որ նա ուզում էր հասնել իր երազանքին և ամեն ինչ անում էր դրա համար, դա ճիշտ քայլ էր։
մեղադրում եմ
Ոչ բոլորին է հաջողվում ապրել <<ոսկե քաղաքում>>, ի՞նչու երբ որ քեզ ասում էին մնա դու չհամաձայնվեցիր, եթե համաձայնվեիր ապա կապրեիր ուրախ և երջանիկ։

2. Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում:
Նա դարձավ ավելի քաջ և նպատակասլաց մարդ։

3. Ի՞նչն օգնեց Դիվանային փոխվելու:
Նա անցավ շատ բաների միջով և ոչ բոլորն են դրանց միջից մաքուր դուրս գալիս։

4. Պատմիր Ոսկի քաղաքի մասին, ինչու՞ է այն կոչվում Ոսկի քաղաք:
Այնտեղ կան շատ ծառեր, ծաղիկներ և այնտեղի թագուհին Դիվանային անընդհատ ասում էր․
-Երջանկությունը ոսկու մեջ չէ, ոսկին այնպիսի բան է, որը ես հողի տակից կարող եմ հանել հիմա, բայց երժանկությունը չեմ կարող հանել։

5. Ո՞վ է Գոհար թագուհին:
Գոհար թագուհին քանաքարայի մայրն էր։

Перевод текста на русский язык.

Ուրախություն

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։ Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

Перевод текста на русский язык.

Радость
Весь день он грустил, и был близок момент, когда ему следовало бы подумать, что люди первыми создали слово «печаль».

Потом он вспомнил, как в одной истории мальчик и грустная девочка встретились на вечеринке. Затем слово «вечеринка» напомнило ему уродливую девушку его друга, которая приглашала его на вечеринку.

Он протрезвел от всего этого и стал припоминать, почему он вспомнил ту некрасивую девушку. Он вспомнил то, что вспомнил, и снова и снова удивлялся самому себе. Затем он подошел к пишущей машинке. Он был писателем и терпеть не мог своих удачных произведений. Потому что они всем нравились и как будто принадлежали кому-то другому. И ему приходилось заставлять слабые дела, которые им не нравились. Близок момент, когда он почувствует, что второе слово, созданное людьми, — это справедливость.

Потом он потихоньку все это забыл, и за окном послышался стук машинки.

За окном больше не постукивали, потому что он закончил свой рассказ, но не смог найти название. Он вышел на улицу погулять. И был близок момент, когда он найдет настоящее название своей новой истории ․ Это было третье слово, созданное людьми – «Радость».

Գործնական աշխատանք

1.Գրիր տրված գոյականների սեռական հոլովաձեւերը:
Լանջ-Լանջի
քամի-քամու
կատար-կատարի
ընկերուհի-ընկերուհու
նուռ-նռան
արև-արևի
շարժում-շարժման
ուղղություն-ուղղության
գարուն-գարնան
արյուն-արյան
հայր-հոր
այգի-այգու
հորեղբայր-հորեղբոր
թագուհի-թագուհու
լեռ-լեռան
գագաթ-գագաթի
տարի-տարու
կաղնի-կաղնու
տղամարդ-տղամարդու
մահ-մահի
ամիս-ամսի
կին-կնոջ
այսօր-այսօրվա
ձյուն-ձնի
սեր-սերի
աղջիկ-աղջկա

2.նախադասություններում գտիր ածանցավոր ածականները և ընդգծիր ածանցները:

Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: 
Նա փախցրեց ամաչկոտ հայացքը:
Աղջիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ:
Բոլորիս աչքի առջև բացվեց մի հուզիչ տեսարան:
Օտար երկրներում թափառելով՝ նա միշտ հայրական տան կարոտն էր քաշում:
Արևի հրեղեն գունդը մայր է մտնում:
Համայնքը իր միջոցներով վերանորոգում է գյուղական ճանապարհները:
Փչում էր գիշերային զով քամին:
Կախարդուհու զրնգուն ձայնը լսվում էր ամենուրեք:
Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը:
Մեր հյուրը համակրելի տեսք ունի:
Այստեղից սկսվում է անտառային գոտին:

Ֆլեշմոբ

 1․Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:

1ժ=60ր
60-15=45ր

2․Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:

6 անգամ-11,12,13,21,22,23

3․. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:

8 հատ


4․Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
12 ընկեր։

5․Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:

Պարանը կտրում են երկու մասի, բայց պարանի ամեն մի մասը 3 հատ կլինեն։Այսինքն 9 մասի։

6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:
3 գիրք կտեսնի։

7․Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:

Էլեն չորրորդ հարկ։

8․Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:

Պատ՝ 7 խնձոր

9․Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:

Արեգը-4 միավոր
Հայկը-6միավոր
Լիլին-10միավոր

10․

Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:

Պատ՝ 49