Ի՞նչ է ինձ համար երջանկությունը

Ցանկացած մարդ կարող է տարբեր բաներից ուրախանալ և հենց մարդն է իր երջանկության տերը։Իմ երջանկությունը դա այն է, որ ես արթնանամ և տեսնեմ, որ երկիրը հաշտվել է թշնամու հետ, կամ հայրիկս և մայրիկս ժպտում են և ես ուրախություն եմ տեսնում նրանց աչքերում, ես կարող եմ փոքր բանից ինքս ինձ ուրախացնել և նույնիսկ կարող եմ տխրեցնել, հեչ զգացել էք, որ մեզ մեր էմոցիաներն են կառավարում։Այո, ուրախ լինելը լավ է, բայց դժվար է լինել ուրախ, երբեմն լինում են բաներ, որ քեզ ոչ մեկ չի կարող օգնել որ դու դուրս գաս այդ իրավիճակից, դա այն ցավերից մեկն է, որը հետ բերելը անհանար է, դա կոչվում է տխրություն, ցավ, դա շատ վատ բան է ինձ համար, քանի որ դու սկսում ես աշխարհին նայել այլ աչքերով և չարանում ես աշխարհից։Գիտեք նույնիսկ իմ մոտ էլ է լինում, որ արթնանում եմ և հանկարծակի ուրախ եմ, կամ տխուր, դա էական չէ ուղակի դու պետք է ինքդ քեզ կառավարես և ոչ թե քո էմոցիաները քեզնով կառավարեն։Ինձ համար երջանկությունն այն է, որ ամբողջ աշխարհը ուրախ լինի, երբ քայլեմ և բոլորը ինձ նայեն և ժպտան, ընտանիքս լինի առողջ և ամուր և եթե այս ամենը լինի ապա հավատացեք, որ եթե նույնսիկ տխուր լինեմ այդ մարդկանց ժպիտները ինձ կօգնեն։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment